Մերի Շահինյանի եւ գերմանաբնակ գործարար Արտաշես Մարգարյանի որդին մեկ տարեկան է: Ծննդյան օրը Միքայելի ծնողները փոքրիկ հավաքույթ էին նախաձեռնել՝ մեզ հետ զրույցում նշելով, որ հանգամանքների բերումով տոնական խնջույքը փոքր-ինչ հետաձգել են: Եվ ահա, օրերս Մայնի Ֆրանկֆուրտում նրանք մեծ հավաքույթ են կազմակերպել՝ օրվա լուսանկարներն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

«Տղայիս ծննդյան օրը հավաքվեցինք ամենամտերիմներով, իսկ ավելի մեծ կազմով որոշեցինք ուշ նշել, քանի որ մեր ընկերներից շատերն այն ժամանակ հանգստի էին մեկնել: Ցանկանում էինք, որ խնջույքին ներկա լինեն արտերկրում բնակվող մեր բոլոր մտերիմները, ընտրեցինք բոլորին հարմար օրն ու կրկին նշեցինք»,-ասել է հաղորդավարուհին՝ հավելելով, որ նախատեսում են Հայաստանում նույնպես  հավաքույթ կազմակերպել:

Մերիի խոսքով՝ օրն անցկացրել են հաճելի եւ ուրախ մթնոլորտում, հոբելյարն էլ փոքրիկ հյուրերի հետ մի լավ խաղացել ու զվարճացել է: Դե, իսկ տոնական տորթը Միքայելի սիրելի մուլտհերոսի պատկերով է եղել:


 

Աղբյուրը՝BlogNews

loading...