Ձեզ ենք ներկայացնում նրբաբլիթներով տորթի համեղ բաղադրատոմս:
Բաղադրիչները՝
- 12 ձու
- 240 մլ ջուր
- 960 մլ կաթ
- 150 գ. կարագ
- 6 ճ. գ. շաքարավազ
- 1 թ. գ. վանիլի էքստրակտ
- 320 գ. ալյուր
- 45 գ. կակաո
- 240 մլ յուղոտ սերուցք
- Ելակ
Պատրաստումը՝
1. Մեծ տարայի մեջ խառնում ենք ձուն, ջուրը և կաթը: Կարագը հալեցնում ենք և ավելացնում խառնուրդին: Ավելացնում ենք շաքարավազը, վանիլի էքստրակտը: Լավ խառնում ենք, ավելացնում ալյուրը:
2. Երբ զանգվածը համասեռ դառնա, բաժանում ենք 2 մասի: Մեկին ավելացնում ենք կակաոն:
3. Ստացված խմորով նրբաբլիթներ ենք պատրաստում՝ վանիլային և շոկոլադե:
4. Հարում ենք սերուցքը:
5. Հավաքում ենք տորթը՝ վանիլային և շոկոլադե նրբաբլիթները հերթով դնում ենք իրար վրա, սերուցք ենք քսում:
6. Երբ բլիթներն ու կրեմը վերջանում են, տորթի վրա կակո ենք ցանում և զարդարում ենք ելակով:
Աղբյուրը՝ BlogNews
loading...