Ի՞նչ գիտենք մենք Արեգակի մասին, բացի նրանից, որ առանց արևի կյանք լինել չի կարող: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 16 քիչ հայտնի փաստեր Արեգակի մասին:

1. Եթե երկար նայեք Արեգակին, ձեր աչքերը արևայրուք կստանան: 

2. Արեգակի կշիռը կազմում է ողջ արևային համակարգի 99,86 տոկոսը:

3. Եթե Արեգակը համեմատենք ֆուտբոլի գնդակի հետ, ապա Յուպիտերը համեմատելի կլինի գոլֆի գնդակի հետ, իսկ Երկիրը՝ ոլոռի հատիկի հետ:

4. Երկիր մոլորակի չափերին համապատասխան 1,3 մլն մոլորակ կարող է տեղավորվել Արեգակի վրա:

5. Արեգակի 0,0000000006%-ը ոսկի է: Եթե այն վերածելու լինենք մեր չափման միավորներին, կստացվի 1,200,000,000,000,000,000,000 կգ:

6. Արեգակը Երկիր մոլորակից 400 անգամ ավելի հեռու է, քան Լուսինը:

7. Արևի ամբողջական խավարումի գեղեցիկ տեսարանը հնարավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ Արեգակը 400 անգամ մեծ է Լուսնից և 400 անգամ ավելի հեռու է Երկրից, քան Լուսինը: Երկիր մոլորակից այդ երկու երկնային մարմինները նույն չափերն ունեն:

8. Ամեն օր բույսերը Արևի լույսը վերածում են էներգիայի, որը վեց անգամ գերազանցում է մարդկությանը անհրաժեշտ էներգիայի քանակը:

9. Ինչպես Երկիր մոլորակի վրա գտնվող ուղևորներ, մենք բոլորս պտտվում ենք Արեգակի շուրջը 107 հազար կմ/ժ արագությամբ:

10. Կայծակի ջերմությունը 5 անգամ գերազանցում է Արեգակի մակերեսի ջերմությանը:

11. Լուսնի վրա տեղադրված ԱՄՆ դրոշը գունազրկվել է ռադիացիայի պատճառով: Այժմ այն երկու գույն ունի՝ սպիտակ և կապույտ:

12. Էլեկտրաէներգիայի ողջ համաշխարհային պահանջարկը համարժեք է ամեն օր Երկիր հասնող արևի լույսի 1/10000-ին:

13. Համարվում է, որ Արեգակը իր գոյության օրվանից ի վեր 20 անգամ շրջանցել է Ծիր Կաթինի կենտրոնը:

14. Յուրաքանչյուր վայրկյան Արեգակը Երկիր է ուղարկում 10 անգամ ավելի շատ նեյտրին, քան ողջ մարդկությունն է:

15. Երկիր մոլորակի միջուկը նույնքան այրող է, որքան Արեգակը:

16. Պլուտոնի մեկ պտույտը Արեգակի շուրջը 248 երկրային տարի է տևում:

Աղբյուրը՝ BlogNews

loading...