Ձեզ ենք ներկայացնում մթերքների թարմությունը ստուգելու 5 լավագույն հնարք:

#1 Ձու

Թարմ ձուն ջրով բաժակի մեջ դնելու դեպքում այն հատակին կիջնի: Իսկ մեկշաբաթյա վաղեմության ձուն կլոր գլուխը դեպի վեր բարձր կլողա:

#2 Կարագ

Որակյալ կարագը կարելի է ստուգել եռացած ջրով: Եթե մթերքն իսկական է, անմիջապես կհալվի և կտարածվի, իսկ մարգարինը մասնիկների կվերածվի:

#3 Թթվասեր

Մթերքում օսլայի առկայությունը պարզելու համար պետք է թթվասերին յոդ կամ լյուգոլ խառնել: Անորակ թթվասերը կկապտի:

#4 Կաթ

Մի քանի կաթիլ յոդ ավելացրեք, եթե այն ամբողջովին կապտի, պարունակում է հատուկ հավելումներ՝ նախատեսված խտությունը փոխելու համար:

#5 Ձուկ

Միագույն աչքեր, ամբողջական, չվնասված թեփուկները, կարմրավուն խռիկները թարմ, անվտանգ ձկան նշան են: Որակյալ ձկան միսը պետք է վարդագույն երանգի լինի, ոչ թե դարչնագույն: Եթե դեռ կասկածում եք, ձուկը դրեք ջրով ամանի մեջ. թարմ ձուկը կսուզվի:

Աղբյուրը`  BlogNews

loading...