Խոյ
Ինտրիգ, կիրք, գրավչություն. այս երեքը կլինեն Ձեր շաբաթվա վերջի անբաժանելի մասը, քանի որ սիրային կյանքը նոր թափ է ստանում։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Դուք լուրջ հարաբերություններ չեք փնտրում, պետք է սպասեք դրանց։ Եթե հիասթափվել եք սիրուց, ապա հիմա Ձեր սիրտը բուժելու ճիշտ ժամանակն է։
Ցուլ
Եթե սեր եք փնտրում, հնարավոր է՝ այս հանգստյան օրերին հանդիպեք մեկին, ում հետ հոգեկան կապ կզգաք։ Միևնույն ժամանակ, եթե անավարտ գործեր ունեք նախկին սիրեցյալի հետ, այս հանգստյան օրերը կարող են նպաստել դրանք պարզաբանելուն։
Երկվորյակներ
Զբաղված եք՝ փորձելով հնարել անիրական իդեալ կամ ուժով Ձեր կյանք բերել մի բան, որը պետք չէ՞ այնտեղ լինի. եթե պատասխանը դրական է, ուրեմն՝ ժամանակն է վերամտածելու ու հասկանալու՝ ինչն է Ձեզ համար կարևոր հարաբերություններում։ Հարաբերությունների մեջ գտնվող Երկվորյակներին խորհուրդ է տրվում աշխատել անցյալը բաց թողնելու վրա։
Խեցգետին
Այս հանգստյան օրերին սիրային կյանքը կլինի իր գագաթնակետին։ Միայնակների համար բարձր կլինեն որևէ մեկին հանդիպելու շանսերը, եթե գնաք զվարճանալու կամ որևէ այլ բանով զբաղվեք։ Հաճույքը կլինի մագնիս սիրո համար։
Առյուծ
Պոտենցիալ ժամադրությունները կթակեն Ձեր դուռը։ Ձեզ սպասվում է զվարճանք, ուրախություն ու մտերմություն։ Պարզապես բաց եղեք այդ լիցքերի համար։
Կույս
Հնարավոր է՝ կապվեք որևէ մեկի հետ, սակայն կհասկանաք, որ հիմա Դուք ավելի խորը ու զգացմունքային կապ եք փնտրում, ինչը նշանակում է, որ Ձեզ համար կարևոր կլինի ուշադիր լինել որևէ մեկին ընտրելիս, որովհետև հնարավոր է խաբվեք առաջին տպավորություններին։ Իսկ արդեն հարաբերությունների մեջ գտնվող Կույսերը կստանան հարաբերություններն ամրացնելու հնարավորություն։
Կշեռք
Այս շաբաթվա վերջի սիրո դասը կարող է լինել այն մասին, թե որքան եք տալիս ու որքան եք պահում, հատկապես եթե սպառել եք Ձեզ։ Սա, ինչևէ, չի նշանակում, որ Դուք չեք կարող հաջողակ լինել սիրո մեջ։ Եթե նոր զուգընկեր եք փնտրում, բարենպաստ կլինեն սոցիալական հավաքները։
Կարիճ
Այս հանգստյան օրերին ողջ պատասխանատվությունն ընկած է Ձեր ուսերին, քանի որ Դուք պետք է կենտրոնանաք այն բանի վրա, թե ինչ եք ուզում և ինչի կարիքն ունեք սիրո մեջ, որովհետև եթե երկուսն էլ ուզում եք ստանալ, պետք է համոզված լինեք, որ Ձեր սիրտն ու միտքը համերաշխ են։ Սա վերաբերում է թե՛ միայնակներին, թե՛ նրանց, ում սիրտը զբաղված է։
Աղեղնավոր
Դուք մեծ սիրտ ունեք, բայց ոչ բոլորն ունեն դրան մոտենալու հնարավորություն։ Եթե զգում եք, որ ստիպված եք չափից դուրս ուժեղ լինել, ապա շատ չանցած կուզեք մի պահ մենակ մնալ ու ինքներդ Ձեզ հարցնել՝ արդյոք պե՞տք են Ձեզ այդ հարաբերությունները, թե՞ ոչ։
Այծեղջյուր
Միայնակ Այծեղջյուրները, հնարավոր է, ընկերոջ միջոցով հանդիպեն մեկին, ում հետ կկարողանան տևական հարաբերություններ հաստատել։ Իսկ արդեն հարաբերությունների մեջ գտնվողները պետք է էքսպերիմենտների դիմեն։
Ջրհոս
Ձեր ճանապարհին կհայտնվեն սիրո ու հարաբերությունների նոր հնարավորություններ. աստղերը շարունակում են դրական սիրո էներգիա ուղարկել Ձեզ։ Ձեր միակ առաջադրանքն է համոզվել, որ գեղեցիկ անծանոթը կամ անծանոթուհին ունի ավելին, քան միայն արտաքինը։
Ձկներ
Այս հանգստյան օրերին Դուք ավելի ազատ կզգաք Ձեզ, կլինեք այնպիսին, ինչպիսին կաք, ինչը բավականին լավ է, երբ ուզում եք գրավել որևէ մեկին։ Հետևեք այն բանին, թե որքանով են մարդկանց խոսքերն համընկնում արարքների հետ, ու իմացեք՝ ինչպես ինքներդ Ձեզ նոր բաներ սովորեցնեք։
Աղբյուրը՝ BlogNews