Համեղ և օգտակար խնձորը աճում է գրեթե յուրաքանյուր այգում: Երբեմն նույնիսկ այգու տերերը չգիտեն, թե ինչպես իրացնեն այդ օգտակար միրգը: Խնձորը արդյունավետ միջոց է մարմնի խնդրահարույց հատվածներում ցելյուլիտի վերացման գործում:
Խնձորի բնական հյութը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը հրաշալի հակաօքսիդանտ է: Խնձորով մերսումը խթանում է մաշկի մեջ կոլագենի արտադրումը: Իսկ նրա մեջ առկա վիտամին B-ն և պեպտիդները առողջացնում են մաշկը՝ հեռացնելով թույները և վնասակար նստվածքները:
Հակացելյուլիտային մերսում տնային պայմաններում՝ տնային պայմաններում խնձորով մերսում կատարելու համար անհրաժեշտ է միջին չափի երկու հասած խնձոր:
Խնձորները թողնել եռման ջրի մեջ այնքան, մինչև ներսից լավ տաքանան: Այնուհետև կիսել միջից և մի կեսով մերսել մարմնի խնդրահարույց հատվածը այնքան, մինչև հյութը ամբողջովին սպառվի: Դրանից հետո կարելի է խնձորի արտաքին մակերեսը կտրել և շարունակել գործողությունը: Նույնը անել մյուս կեսով: Մերսումից հետո տաք լոգանք ընդունել և թողնել, որ մաշկը ինքնուրույն չորանա, այնուհետև փափկեցնող քսուք քսել:
Մերսումը կատարել պարբերաբար, մինչև ցելյուլիտը ամբողջովին կանհետանա:
Աղբյուրը՝ BlogNews