Շատ համեղ և արագ պատրաստվող «Crazy Cake», որը պատրաստվում է ջրով և որի բաղադրության մեջ չկա ձու:

Բաղադրիչները.

  • Ալյուր – 300գ
     
  • Կակաո – 2 ճ/գ
     
  • Սոդա – 1 թ/գ
     
  • Աղ – 1/3 թ/գ
     
  • Բուսայուղ – 190 մլ
     
  • Քացախ – 1 ճ/գ
     
  • Ջուր – 250 մլ
     
  • Շաքարավազ – 180 գ
     
  • Վանիլին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը.

  1. Իրար հետ մաղել ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Խառնել չոր բաղադրիչները:
     
  2. Խառնել ջուրը, բուսայուղը, քացախը, շաքարավազը և վանիլինը:
     
  3. Ստացված զանգվածի մեջ ավելացնել չոր բաղադրիչները և հունցել մինչև միասեռ խմոր դառնալը:
     
  4. Խմորը տեղավորել 21-23 սմ կաղապարի մեջ և թխել 35-40 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստի թխվածքը սառեցնել, վրան ցանել շաքարի փոշի և մատուցել:

Աղբյուրը՝ BlogNews

loading...