Վերջերս Անտարկտիդայի սառույցի տակ հայտնաբերեցին ամենամեծ հրաբխային շրջանը, որը բաղկացած է մինչև 3850 մ բարձրությամբ 91 հրաբխից:
Ըստ երկրաբանների՝ այդ շղթան նման է Արևելյան Աֆրիկայի հրաբխային ծայրին, որը, ինչպես համարվում էր նակինում, հրաբուխների ՝ աշխարհում ամենախիտ կոնցենտրացիան ունի: «Սա անհավանական է: Մենք չէինք կասկածում, որ այսպիսի քանակություն կգտնենք: Կասկածում ենք, որ Ռոսսա սառցադաշտի հատակին էլի հրաբուխներ կան»,- պատմում է ուսումնասիրության համահեղինակ Ռոբերտ Բինհեմը:
Առայժմ պարզված չէ՝ որքանով են ակտիվ այդ հրաբուխները, բայց վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք արթանանում են տաք շրջաններում: Ուստի գիտնականները վախանում են, որ սառույցների հալվելը կարող է հանգեցնել այդ շրջանում հրաբխային ակտիվության մեծացման:
Բինհեմը նշում է այս գտածոյի կարևորությունը, քանի որ գիտնականներին արդեն կհաջողվի պարզել՝ հրաբուխներն ինչպես են ազդում Անտարկտիդայի սառույցի վրա: Եթե պարզվի, որ հրաբուխներն ակտիվ են, դրանք կարող են բացասաբար ազդել Անտարկտիդայի սառույցների վրա, ինչն ամբողջ աշխարհում ծովի մակարդակի բարձրացում կառաջացնի:
Գիտնականները պատրաստվում են հետևել շրջանին, որպեսզի անոմալ ակտիվության դեպքում անհապաղ զգուշացնեն ողջ աշխարհին:
Աղբյուրը՝ BlogNews