Վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ են դարձել երգչուհի Սիլվա Հակոբյանի հղիության մասին լուրերը։ Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life–ը կապ է հաստատել Սիլվայի հետ և պարզել նրանից, որ զգեստը շփոթություն է ստեղծել։ «Զգեստի ձևվածքը լայն է։ Ամեն անգամ, երբ հագնում եմ այն, խոսում են, որ բալիկի եմ սպասում»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ մի քիչ էլ գիրացել է։ «Վերջին շրջանում մի քիչ քաշ եմ հավաքել, որը ևս սխալ ենթադրությունների տեղիք է տվել, սակայն դա պայմանավորված չէ հղիությամբ։ Ես բալիկի չեմ սպասում»,– հավելեց նա։
Աղբյուրը՝ 168.am
loading...