Մաշկի առողջությունը պահպանելն այնքան էլ հեշտ չէ։ Fithacker.ru-ն առաջարկում է ծակոտիները մաքրելու բնական միջոց։ Ձեզ պարզապես հարկավոր է 3 պարզ բաղադրիչ և ատամի խոզանակ։
Հարկավոր է
Մաքուր, չօգտագործված ատամի խոզանակ
1 ճաշի գդալ ատամի մածուկ
1 ճաշի գդալ փխրեցուցիչ
տաք ջուր։
Մաքրեք մաշկը
Նախ լվացեք դեմքը, ապա օգտագործեք տաք ջրով թրջված սրբիչ՝ մաշկի վնասված հատվածները տաքացնելու համար։ Սա օգնում է բացել ծակոտիները։
Խառնուրդ պատրաստեք
Խառնեք ատամի մածուկը, փխրեցուցիչը, ջուրը։
Քսեք դիմակը
Ստացված խառնուրդը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ սև կետիկներ են առաջացել։
Մերսեք մաշկը
Ատամի խոզանակ օգտագործեք՝ խառնուրդը ծակոտիներին քսելու համար։
Մաքրեք դիմակը
Մաշկը լավ մաքրելուց հետո կարող եք այն մաքրել սրբիչի օգնությամբ։ Զգույշ եղեք, որովհետև այս դեպքում մաշկն արդեն բավական զգայուն կլինի։
Լվացեք դեմքը
Դեմքը լվացեք տաք ջրով։
Աղբյուրը՝ 168.am