Այնպիսի հանրաճանաչ ըմպելիք, ինչպիսին սուրճն է, կօգնի լուծել այնպիսի տարածված խնդիր, ինչպիսին ճաղատացումն է։ Սուրճի օգտակար ազդեցությունը ի հայտ է գալիս և՛ այն ըմպելիս, և՛ այն գլխի մաշկին քսելիս։

Մարդկանց, որոնք ճաղատանալու հետ կապված խնդիրներ ունեն, խորհուրդ է տվել սուրճին ուշադրություն դարձնել  բժիշկ Ադոլֆ Քլենքը՝ Wolff Company հետազոտական ընկերությունից։ Մասնագետի խոսքով՝ կոֆեինը թեստոստերոնի ակտիվությունը նվազեցնելու հատկություն ունի, որի բարձր մակարդակն էլ հիմնականում մազաթափության պատճառ է դառնում։

Բժիշկ Քլենքը խրախուսում է սուրճ խմելու սովորությունը, որը ճաղատացման հետ կապված պրոֆիլակտիկ դեր կարող է խաղալ։ Սակայն նրա խոսքով՝ ավելի արդյունավետ է մազարմատներին սուրճի 22 տոկոսանոց լուծույթ քսելը։  Նման ընթացակարգը (մշտապես կատարելու պայմանով) նոսրացած մազերը վերականգնելու արդյունավետ միջոց է։ Փորձագետը հավելել է, որ մազաթափությունը նվազում է 20 տոկոսով։

Քլենքը հստակեցրել է նաև, որ սուրճ քսելիս մանիպուլյացիաները, ինչպես նաև նման այլ դեպքերում (օրինակ՝ պղպեղ, սող քսելը), իմաստ ունեն, եթե մազարմատները վերջնականապես չեն «մահացել»։ Այդ դեպքում կարող է օգնել ավելի լուրջ գործընթացը, օրինակ՝ մազերի ֆոլիկուլների փոխպատվաստումը։

Ավելի վաղ ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ մազերի աճի լավագույն խթան է վասաբին՝ բայց միայն բնական տեսքով, ոչ թե որպես մեզ հայտնի համեմունք։

Աղբյուրը՝ 168.am

loading...