Երգչուհի Սոֆի Մխեյանն օրերս է վերադարձել հանգստից ու նոր ուժերով անցել աշխատանքի։ Երգչուհին Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է հանգստի ու սպասվող աշխատանքային նորությունների մասին։

–Սոֆի, օրեր առաջ ես վերադարձել Հունաստանից, որտեղից հաճախ նոր լուսանկարներ էիր հրապարակում։ Ինչպե՞ս ես անցկացրել հանգիստդ և ի՞նչ տպավորություններով ես վերադարձել։

–Հանգստիս մասին շատ բարձրաձայնել չեմ ցանկանում: Միայն կասեմ՝ տպավորված եմ. ծով, խաղաղություն, ընթերցանություն, լռություն, հաճելի երեկոներ ու էքստրեմալ իրավիճակներ:

Նազենիի հետ հանգիստը միշտ հետաքրքիր է ու հաճելի: Նա երբեք չի թողնում, որ անիմաստ կորցնես հանգստյան ժամերից որևէ վարկյան: Մեր հրապարակած լուսանկարները խոսուն էին ու պարզ:

Իհարկե, այս տարի շատ եմ շրջագայել, ճանապարհորդություններս ուղեկցվել են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, բայց վերջին ուղևորությունս թուլացրեց ողջ լարվածությունս, և ես հիմա բարձր տրամադրությամբ ու նոր էներգիայով պատրաստ եմ անցնել աշխատանքային պարտականություններիս, ուրախացնել հանդիսատեսիս՝ նորանոր անակնկալներով:

– Հաճախ եք Նազենիի հետ մեկնում տարբեր երկրներ։ Ինչպե՞ս եք ծրագրում ձեր ժամանցը։

–Նազենիի հետ հանգիստը շատ հետաքրքիր է, բացառություն չեն նաև նրա հետ աշխատանքային շրջագայությունները: Կան շրջագայություններ, որոնք մենք իրականացնում ենք համերգային ծրագրերի շրջանակում։ Այս տարի «Համի ուժի» ստեղծագործական թիմով նկարահանումների նպատակով շատ ենք այցելել այլ երկրներ, քանի որ այցերը հիմնականում աշխատանքային են լինում ու սահմանափակ ժամանակով, փորձում ենք ամեն պահն օգտագործել՝ համատեղելով աշխատանքը և հանգիստը:

– Ձեզնից  ո՞վ է ավելի արկածային և խենթ։

–Երկուսս էլ յուրովի խենթ ենք: Երբեմն շատ տարբեր, երբեմն՝ նման:

–Հանգստանում էիր, երբ իմացար, որ հորաքույր ես դարձել։ Ի՞նչ զգացողություններ ունեիր։

–Ինչ զգացողություն պետք է ունենա մարդը, ով գիտի, որ այս պահին իր ծողները, եղբայրն ու հարսիկն աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն են: Անբացատրելի զգացողություններ էին, որոնց մասին ինչքան էլ խոսեմ, չեմ կարող փոխանցել այն ամենը, ինչ իրականում կար: Հորաքույր ու մորաքույր դարձած մարդիկ ինձ լավ կհասկանան: Ես օդերում էի…

–Սոֆի, վերադառնալուն պես միանգամից անցար աշխատանքի։ Օրեր առաջ համերգային ծրագրով մեկնել էի Քաջարան։ Ի՞նչ զգացումներով ու ծրագրերով ես սկսելու աշխատել։

–Այո,  Քաջարանը նշում էր իր 59–ամյակը, հրաշալի համերգային ծրագիր էր, հանդիսատեսի դրական էներգիայով լցված վերադարձանք հետ: Ծրագրերի մասին կասեմ մեկ բան՝ ձեզ ուրախացնելու դեռ առիթներ կլինեն ու ամեն ինչ կլինի իր ժամանակին և անսպասնելի: Փակագծեր չեմ բացի:

–Անդրադառնանք «Սիրո տոն» երգին։ Սպասո՞ւմ էիր, որ այն նման արձագանք կունենա, ո՞րն էր գաղտնիքը։

–Նախ շնորհակալ եմ նման գնահատականի համար: Չեմ սիրում աշխատել որևէ սպասումներով ու նախապես պլանավորած քայլեր կատարել: «Սիրո տոնը» նույնպես բացառություն չէր. չունեի սպասելիքներ, ազնիվ էի իմ կատարած աշխատանքի մեջ, ամեն ինչ անում էի, որ հետաքրքիր ու գեղեցիկ ներկայանայի երկրպագուներիս։ Ինչպես նկատում եմ, ստացվեց:

 –Մինչև տարեվերջ ևս մեկ տեսահոլովակով կներկայանա՞ս։

–Անակնկալների պակաս չեմ ունենա այս տարի: Սպասեք (ժպտում է)։

Աղբյուրը՝ 168.am

loading...