Հայ հայտնիներից շատերն օգոստոսի 19-ին մեկնել էին Ֆրանսիա, որտեղ երգել են Արթուր Առաքելյանի դստեր՝ Դիանայի հարսանիքին։ Արթուրը Ֆրանսիայում զբաղվում է համերգների կազմակերպմամբ։ Հայ հայտնիներից շատերի համերգները նա է կազմակերպում Ֆրանսիայի տարածքում։
 
Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ հարսանիքը կայացել է ֆրանսիական Գրենոբլ քաղաքում, որտեղ ապրում է փեսան։ Այն բավականին շքեղ է կազմակերպված եղել։
 
Հարսանիքը կազմակերպված է եղել հայկական ոճով և անցել է հայկական երաժշտության ներքո: Միջոցառման երաժշտական մասն ապահովելու համար Հայաստանից հրավիրված է եղել 17 երաժիշտ։ Խնջույքին ելույթ են ունեցել Արամեն, Սիլվա Հակոբյանը, Արման Թովմասյանը, Ալյա Սեդրակյանը։ Երեկույթը վարել են Գրիշա Աղախանյանն ու կինը` Շողեր Թովմասյանը։
 
Հարսի պարը կայացել է Սիլվա Հակոբյանի «Նորահարսիկ» երգի ներքո։

։

 

Աղբյուրը՝ tert.am

loading...