Դերասան Դավիթ Աղաջանյանի անակնկալ առաջարկությունը երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանին օրեր առաջ համացանցի քննարկման թիվ մեկ թեման էր։ Tert.am Life–ի հետ զրույցում Դավիթն ասել էր, որ ամեն բան այնպես էր կազմակերպել, որպեսզի սիրելին անգամ չկասկածի, թե ինչ է սպասվում իրեն։
Մինչև սիրելիին առաջարկություն անելը Դավիթը խոսել է Աննայի հայրիկի հետ և ստացել նրա համաձայնությունը։ Առջևում զույգի պաշտոնական նշանադրությունն է, որին ներկա կլինեն ընտանիքի անդամները։
Մինչ այդ զույգը ֆոտոշարք է իրականացրել։ «Քանի որ Դավիթն առաջարկությունն արեց լողավազանում և մենք համապատասխան հագուկապով չէինք, որոշեցինք պաշտոնական նշանդրեքին ընդառաջ նաև ռոմանտիկ, գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել»,– ասաց Աննան` խոստանալով պրոֆեսիոնալ լուսանկարներն առաջինը տրամադրել Tert.am Life–ին։
Ֆոտոշարքի համար Աննան ընտրել է նուրբ ծիրանագույն զգեստ, որով ներկայանալու է նշանդրեքին։ Ի դեպ, երգչուհին նշեց, որ հենց ինքն է կարել այս զգեստը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=9hUE32ZIZpw
Աղբյուրը՝ tert.am