Լողալիս պարանոցին անցկացվող նորաձև փրկօղակները երեխայի համար մահացու վտանգ են ներկայացնում։ Rush University-ի (ԱՄՆ) փորձագետները զգուշացնում են, որ դրանց գործածման պատճառով փոքրիկների ջրասույզ լինելու վտանգը մեծանում է։

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի նախկին ղեկվար Քիրան Քունիլանը հայտարարել է, որ լողալու համար փրկօղակները շատ վատ են մեկուսացված։ Նրա խոսքով՝ փոքր չէ հավանականությունը, որ երեխայի պարանոցին օղակը կարող է օդ բաց թողնել և, օղակը կարող է «իջնել», ինչի հետևանքով երեխան կարող է ջրասույզ լինել։ Պարանոցին փրկօղակները նախապես գործածվել են հաշմանդամ երեխաների վերականգնման համար, սակայն այժմ ծնողներն ավելի հաճախ են գնում՝ նպատակ ունենալով  դրանց միջոցով լողալիս բարձր պահել երեխայի գլուխը։

Սակայն փորձագետները բազմիցս զգուշացրել են, որ դրանք չեն կարող այնքան հուսալի լինել, որքան փչովի բաճկոնները, այդ պատճառով դրանք չի կարելի օգտագործել երեխաների պաշտպանության համար։ Բացի այդ՝ երեխաների պարանոցին փրկօղակ հագցնելը և նրան միայնակ լողավազանում թողնելը կրկնակի վտանգավոր է։

Շատ փորձագետներ պարանոցին հագցրած փրկօղակները շատ անկայուն են համարում։ Եթե ջուրն այդքան էլ հանգիստ չէ կամ ալիքները կան (պատճառը լողացող մարդիկ են), ապա նման փրկօղակով փոքրիկը կարող է գլխիվայր շրջվել և գլխով հայտնվել ջրի մեջ։ Նշենք, որ ոչ այնքան վաղուց հանրաճանաչ փրկօղակների միանգամից երկու տեսակներ Ավստրալիայում վաճառքից հետ են կանչել։ Պարզվել է՝ դրանք մեծացնում են ջրասույզ լինելու վտանգը սխալ օգտագործելիս և օդի դուրս գալիս։

Բացի այդ՝ Ավստրալիայի իշխանությունները պնդում են, որ լողալ չկարողացող երեխաները կարող են ջրասույզ լինել, եթե ց գլուխն այդ փրկօղակից դուրս գա։ Ահա թե ինչու, ծնողներին խորհուրդ է տրվում երեխաներին հագցնել ավելի անվտանգ փրկարարական բաճկոններ և ուշադրությամբ հետևել նրանց, քանի դեռ ջրում են։

Աղբյուրը՝ 168.am

loading...