Լիկա Սալմանյանի համար այս ամառը հիանալի է անցել: BRAVO.am-ի հետ զրույցում դիմահարդար-դերասանուհին պատմել է հանգստի իր տարբերակի մասին, նաեւ նշել՝ ինչու ներգրավված չէ հեռուստատեսային որեւէ նախագծում

 
Լիկա Սալմանյանը
 


«Շատ եմ սիրում տաք եղանակը, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով չկարողացա երկարատեւ հանգստի մեկնել: Միայն վերջերս մեկ շաբաթով ծովում էի, ինչն էլ բավական էր նոր լիցքերով վերադառնալու համար»,-ասել է նա:

Լիկան նախապատվությունը միշտ ակտիվ հանգստին է տալիս.«Պասիվն ինձ համար չէ: Թեեւ սիրում եմ արեւայրուք ընդունել, բայց երբեք չեմ կարողանում ունենալ չափազանց բաց մաշկիս պատճառով: Սպիտակամաշկ աղջիկներն ինձ կհասկանան:)»:

 
Լիկա Սալմանյանը
 


Նա խոսել է նաեւ հեռուստաէկրաններին չերեւալու պատճառի մասին. «Նկարահանվելու պլաններ չունեմ, քանի որ եղած առաջարկներն ինձ չեն հետաքրքրում: Եթե լինի առաջարկ ինձ եւ իմ զբաղվածությանը հարմար, նորից կվերադառնամ եթեր»:

Աղբյուրը՝ bravo.am

loading...