զույգի պաշտոնական նշանադրությունը տեղի է ունեցել երեկ՝ հարազատների և մտերիմների շրջապատում: Ի դեպ Երեկոյի հետաքրքիր մանրամասները Աննան պատմել է BlogNews.am-ին:

«Նշանադրությունը եղել է շատ նեղ միջավայում. Ներկա էին միայն մեր ամենամտերի մարդի: Սա կարելի է ասել ընտանեկան ընթրիք է եղել, իսկ արդեն հարսանիքին կընդլայնվի հյուրերի ցանկը»,-պատմում է Աննան:

Աննա պատմում է, որ նշանադրության ճերմակ զգեստի հեղինակն ինքն է, որը երկու անքուն գիշերների արդյունք է: «Ես միշտ մտածել եմ, որ ավելի հետաքրքիր կլինի եթե ինքս կարեմ, անգամ տարածքի դեկորներով ես ու մայրս ենք զբաղվել. մայրս ի դեպ սիրում է զարդարանքներով զբաղվել: Գիտեք՝ այն ինչ պատրաստում ես ինքդ միշտ դրա մեջ հոգի ես դնում»:

Նշանադրության մատանին Դավիթը իր ճաշակով է ընտրել. «Նա շատ լավ գիտի, որ ես ավելորդ շքեղություն չեմ սիրում, և ասեմ, որ մատանին շատ գեղեցիկ, մինիմալիզմի ոճում էր: Դավիթը շատ լավ գիտի իմ ճաշակի մասին»:

loading...