Մարդկանց բավական ստվար զանգված տառապում է գլխացավերով, որոնք ուղեկցվում են զգացմունքայնությամբ, սրտխառնոցով, լարվածությամբ իրանի և մեջքի հատվածում։ Fithacker.ru-ն գրում է, որ այս գլխացավերից ազատվելու կամ դրանք հանգստացնելու գործում կարող է օգնության հասնել մի քանի բնական միջոց։
- Կոֆեին։ Հանգստացնում է ցավը։ Հարկավոր է ուշադիր լինել՝ կոֆեինից կախվածության մեջ չհայտնվելու համար. սա ևս կարող է հանգեցնել գլխացավերի։
- Իմբիր։ 2014թ. անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ իմբիրի արմատը ևս կարող է հանգստացնել գլխացավը և կողմնակի ազդեցություն չի ունենում։
- Բանան և սառույց։ Գլխի և իրանի հատվածում սառը կոմպրեսի օգտագործումը կօգնի թուլացնել գլխացավը։ Բանանի կեղևը դրեք ճակատին. սա կօգնի թեթևացնել ցավը։
- Կտավատ։ Պարբերական գլխացավերը հաճախ բորբոքման հետևանք են. դրանք կարելի է բուժել օմեգա-3 ճարպաթթուների օգնությամբ։ Կտավատի սերմերը հարուստ են այդ ճարպաթթուներով, այդ պատճառով էլ կարող եք ավելացնել ապուրներին, աղցաններին, կտավատի ձեթը կարող եք օգտագործել աղցաններ պատրաստելիս։
- Լավանդայի յուղ։ Հարկավոր է 6 բաժակ ջուր եռացնել, ավելացնել 8 կաթիլ լավանդայի յուղ։ Սա կօգնի հանգստացնել գլխացավը։ Կարող եք նաև քունքերը մերսել մի քանի կաթիլ լավանդայի յուղով։
- Ռեհանի յուղ։ Սա բնական հանգստացնող միջոց է, որն օգնում է նաև թուլացնել մկանային ցավերի և լարվածության արդյունքում առաջացած գլխացավը։ Սնունդ պատրաստելիս ձիթապտղի յուղը կարող եք փոխարինել այս յուղով՝ մկանները և ցավը հանգստացնելու համար։
Եթե գլխացավերը հաճախ են անհանգստացնում, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։
Աղբյուրը՝ 168.am
loading...