Բոլորս էլ փորձում ենք գտնել միջոցներ, որոնք կփայլեցնեն և կսպիտակեցնեն մեր ատամները: healthyfoodhouse կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որն ի հայտ է եկել դեռ դարեր առաջ:

Բաղադրություն

1 կիտրոն

30 գ սոդա

Սկզբում քամեք կիտրոնը և այն խառնեք սոդայով: Խառնուրդը սկզբում կփրփրի, սպասեք մինչև հանգստանա, մի կտոր բամբակը թրջեք խառնուրդի մեջ և դրեք ատամներին, թողեք մնա 1րոպե:

Այս գործողությունը կատարելուց միայն 2ժամ անց կարելի է լվանալ ատամները:

Զգուշացո՛ւմ

Խառնուրդն ատամներին երկար թողնելն արգելված է, քանի որ այն կարող է վնասել ատամների էմալը: Գործողությունը կատարելուց անմիջապես հետո ողողեք բերանը սովորական ջրով:

Աղբյուրը՝ 168.am

loading...