Fithacker.ru կայքը գրում է, որ հավկիթն օգտակար է ոչ միայն այն պատճառով, որ սպիտակուցների, վիտամինների և օգտակար միկրոէլեմենտների աղբյուր է, այլև կարող է օգնել մի խումբ հիվանդությունների դեպքում։

Միջոց հազի դեմ

2 ճաշի գդալ որակյալ կարագը խառնեք 2 ձվի թարմ դեղնուցի, 1 թեյի գդալ ալյուրի և 2 թեյի գդալ մեղրի հետ։ Օրվա ընթացքում ընդունեք 1 թեյի գդալ՝ 3-4 անգամ։

Ջերմային այրվածքների դեմ

Եփեք 2-3 ձու, դեղնուցը տապակեք թույլ կրակին։ Արագ ապաքինման համար քսեք այրվածքներին։

Բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի դեպքում։

  • 10 ձվի կեղևը չորացրեք, փոշի դարձրեք։
  • 10 կիտրոնի հյութը քամեք և լցրեք փոշու վրա։
  • Դրեք մութ վայրում, թողեք 10 օր, ապա անցկացրեք թանզիֆով։
  • 10 ձվի դեղնուցը խառնեք 10 ճաշի գդալ շաքարի հետ և լցրեք կոնյակի շշի մեջ։
  • Օրվա ընթացքում ընդունեք 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, 1 ճաշի գդալ։

Մրսածության և գրիպի դեպքում

500 մլ կաթը խառնեք թարմ ձվի հետ։ Ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ կարագ։ Լավ խառնեք և օգտագործեք գիշերը։

Հոդացավերի դեպքում։

  • Ձուն խաշեք, առանձնացրեք դեղնուցը, վերցրեք կեսը։
  • Տրորեք այն։
  • Կաթսայի մեջ լցրեք 1 բաժակ արևածաղկի ձեթ, մեղրամոմ։
  • Դրեք դանդաղ կրակի վրա, որ մեղրամոմը հալվի։
  • Ավելացրեք դեղնուցը, սառեցրեք, անցկացրեք թանզիֆով։
loading...