Նուբար Ասլանյանը գրում է.
Պարոն(տիկին) «Tert.am Life»:
Ես ծանոթ չեմ եւ չգիտեմ այն բոլորի մասին, ինչ հրատարակված է(ներքեւում) ձեր , ինչպես նաեւ News.am եւ shamshyan.com գուցե եւ այլ կայքերում, որ վերաբերվում է Ալլա Լեւոնյանին ու ԱՄՆ-ում բնակվող (գուցե քաղաքացի, չգիտեմ)Գայանե Մանուկյանի միջեւ ,ձեր ասելով, երկու տարի առաջ նրանց մեջ ծագած վեճին: Անձամբ ծանոթ չեմ Գայանե Մանուկյանին(ոչ հորս կողմից է բարեկամ եւ ոչ էլ մորս,էլ չեմ աում՝ տիկնոջս՝ երդվում եմ ծնողներիս Սուրբ գերեզմանով).Գիտեմ միայն(ֆբ-ից),որ Գայանե Մանուկյանը ԱՄՆ–ում գործող Usarmenianews.comկայքի խմբագիրն է եւ ըստ նրա նյութերի՝ իշխանամետ չէ՝ ի տարբերություն Ալլա Լեւոնյանի եւ նրա իրավաբան Էմիլ Մարկոսյանի,(Հայաստանը դեմոկրատիկ երկիր է...խոսքի ազատություն կա), որը, եթե իմանաք, ի՛նձ որքան է սպառնացել եւ հետն էլ որակել «ադրբեջանական լրտես», պատճառը՝ արձագանքել եմ «asekos.am» կայքում տեղադրված Ալլա Լեւոնյանիինքնագովման հոդվածին.Ինչ կա որ,կարելի է եւ զբաղվել ինքնագովությամբ... հանցանք չեմ տեսնում, բայց եւ պիտի պատրաստ լինել լսելու այլ կարծիքներ՝ այդպես չէ՞... Ես հո հիմա չե՞մ արդարանալու հանրությանը, թե՞ արդարանամ՝ ադրբեջանական լրտես եմ, թե ոչ...փառք Աստծո,ունենք ԱԱԾ...
Կարծում եմ տեղին է հիշել՝ собака лает, караван идёт…(ուշադրություն դարձրեք. Այդ պրովակատորը «մեխը որտեղ է խփում»՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍ՝ որ ժողովուրդ գրգռի թշվառականը...եւ դուք «Tert.am Life»,եւ կայքատերերը խանդավառությամբ նշում եք այն...ադրբեջանական լրտես...Խեղճ Հայաստան...
Ես իհարկե կարող էի չարձագանքել այս , անտարակույս կողմնակալ(արդեն վերնագրից երեւաց...հերթական ազդ) հոդվածին , եթե չհանդիպեի այս տողերին,որոնք վերաբերվում եմ Գայանե Մանուկյանին, խնդրեմ՝ «Այդ ընթացքում եղել են սպառնալիքներ, ինչպես կյանքի և առողջության, այնպես էլ գույքի դեմ։ Եղել են սեռական բնույթի հայհոյանքներ, վարկաբեկիչ հրապարակումներ»: Չգիտեմ,ներկա չեմ եղել,եղել են,թե ոչ՝ թող ճշտեն համապատասխան մարմինները, իսկ այ, ես ձեզ սիրով ու հետն էլ ՄԵԾ ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅԱՄԲ կներկայացնեմ Էմիլ Մարկոսյանի լեքսիկոն բառապաշարին վերաբերվող այս «քերթողը» եւ քանի որ կռահում եմ, այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու,ապա պարբերաբար կներկայացնեմ նրա տաղանդաշատ ու բեղմնավոր հահոյանքները, այս անգամ,արդեն քողարկված լինելով Mar Yan կեղծանվան տակ:
Ինձ էր հայհոյում, ընտանիքիս, 60 եւ 40 տարի առաջ կյանքից հեռացած ծնողներիս, սպառնում ինձ , որդուս(եթե գանք Երեւան.., իսկ որդիս հաստատ պիտի գա,որովհետեւ նվագում է Համահայկական Սիմֆոնիկ նվագախմբում) եւ բնական է,որ ես պիտի դիմեմ դիվանագիտական քայլերի՝ իմ,կամ որդուս անվտանգության ապահովության համար...եւ ինչ,ոմն ԻՐԱՎԱԲԱՆԻ՝ ի-րա-վա- բան՝ Էմիլ Մարկոսյանի պատճառով երկու պետություններ բան ու գործ թողած պիտ զբաղվեն ծիծաղելի գործերո՞վ...
Բայց մյուս կողմից՝ կյանքի հարց է...
Հարց. ինչն էր Էմիլի սպառնալիքի պատճառը՝ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷՐ,ՈՐ ԵՍ ՋՆՋԵՄ ԻՄ ԿԱՐԾԻՔԸ ԱԼԼԱ ԼԵՒՈՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ:
Ասացի՝ ՈՉ:Ես իմ մասնագիտությանն ու համոզմունքներին չեմ դավաճանում:
Մինչ հանդիպում:
Կրկին ներողություն Էմիլ Մարկոսյանի «քերթողը
»ներկայացնելուս համար(ուրիշ ճար չունեմ՝ թե չէ չէիք հավատա. Մնացած քերթողները կարող եմ ներկայացնել պարբերաբար, կամ հենց միանգամից ողջ լինքը,դա էլ ասեմ՝ ամեն բան նկարել եմ,երեք օրվա նյութ է...ՊԵՏՔ ԿԳԱ...
Աղբյուրը՝ usarmenianews.com