Հանրությունը տեղյակ է,որ ամիսներ առաջ իմ դեմ կազմակերպված բարոյահոգեբանական դիվերսիան,որ սկիզբ էր առել Հայաստանի Ոստիկանության ցուցումով ու կառավարվում էր այդ մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, մի նոր երանգ է ձեռք բերել:

Իմ դեմ կազմակերպած այս կեղտոտ խաղին միացել է նաև Ալլա Լևոնյանն իր փաստաբան Էմիլ Մարկոսյանի հետ միասին, ու սրանք,հստակ ուղղորդվելով համապատասխանների կողմից, սկսել են անհիմն մեղադրանքներ հնչեցնել իմ հասցեին, թե` բա չեք ասի` ես` Գայանե Մանուկյանս, սպառնալիքներ եմ հնչեցրել 3 երեխաների մայր հանդիսացող Ալլա Լևոնյանի դեմ:

Ընդ որում` այս ողջ պատմության շինծու լինելը լիովին ըմբռնելու համար բավական է ընդամենը մի փոքր ուշադիր լինել իմ դեմ հնչող մեղադրանքների բովանդակությանը`դրանց միջև առկա անհամապատասխանություններին, որպեսզի պարզ դառնա, թե իրականում ինչի հետ գործ ունենք մենք:

Եթե օրեր առաջ ինձ մեղադրում էին Ալլա Լևոնյանի կյանքին սպառնալու մեջ,ապա այժմ վերջինիս փաստաբան Էմիլ Մարկոսյանն իր հարցազրույցներում չի վարանում շեշտել, որ ասվածն իրականում չափազանցություն է, ու Լևոնյանի կյանքին սպառնացող որևիցե արտահայտություն իմ շուրթերից չի հնչել:Իհարկե, դրա փոխարեն այս անգամ էլ Մարկոսյանը հավաստիացնում է, թե ես Լևոնյանի առողջությանը սպառնացող արտահայտություններով եմ հանդես եկել վիրավորել և այլն,բայց դե բոլորին էլ հասկանալի է,որ սա սովորական «կրուտիտի» մի անհաջող փորձ է,սկզբից ևեթ ձախողված:

Ընդ որում` բավական հետաքրքրականն այստեղ այն մեթոդաբանությունն է,որով Լևոնյանն ու նրա փաստաբան Մարկոսյանը փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել:

Մարկոսյանը հայտարարել է,թե Ալլա Լևոնյանի երեխաներն իբր ահաբեկվել են` տեսնելով իրենց մոր դեմ համացանցում կազմակերպված արշավը:

Այս ամենի հետ կապված մի շատ բնական հարց չի կարող առաջ չգալ` ի՞նչ է,մենք մայր չունե՞նք,մի՞թե նույն Ալլա Լևոնյանի երեխաները չեն տեսել, թե իրենց մայրն, անկախ տարիքից,ինչպես է ուրիշի երեխային անհիմն զրպարտում, ծանր հանցագործության մեջ մեղադրում,սուտ մատնություն անում և այլն:

Մի՞թե բազմազավակ մայր հանդիսացող Ալլա Լևոնյանին չի մտահոգում այն հարցը,թե իր ու իր թիմի պատճառով մայրս ինչ ապրումների մեջ է ընկել, երբ ողջ համացանցն էր գրում` թե Ալլան հայտարարել էր, որ իբր ես իրեն սպանելու եմ, երկու տարի շարունակ ահաբեկում ու վարկաբեկում եմ:

Մի՞թե իմ մայրը կամ ես էմոցիաներ չունենք,երբ լրատվականները գրում էին,թե հետախուզման մեջ եմ,մի՞թե մենք մեզ վատ չէինք զգում…:

Մի՞թե Լևոնյանի զավակները չէին տեսել այն, թե իրենց երգչուհի մայրն ինչպես է իրավաբանի էջում տեղադրված ամենալկտի ու եղկելի սեռական կեղտոտ հայհոյանքներին հավանություն տալիս, «բթում», (լայքում), մի՞թե չէին տեսնում,թե ինչպես էին իմ ու հարազատներիս նկարները տեղադրվել Էմիլ Մարկոսյանի էջում`հայհոյախառն արտահայտություններով ու թե ինչպես է իրենց մայրը սրանց նույնպես հավանություն տվել:Տեսնես ի՞նչն էր Լևոնյանին այդ ամենում ամենաշատը հաճույք պատճառել:

Կրկին անգամ կրկնում եմ` այս ամենն իմ դեմ կազմակերպված զրպարտանք է,ես Լևոնյանի հասցեին որևիցե վիրավորական կամ,առավել ևս,սպառնալից արտահայտություններ չեմ արել՝ առավել ևս 2 տարի շարունակ:

Ես,ի տարբերություն ոմանց, ստացել եմ բավարար դաստիրակություն`այդաստիճան չստորանալու, չանցնելու բարոյականության սահմանները:

Այս աղմկահարույց դեպքերի ընթացքում ես ընդամենը ՖԲ իմ պատին լրատվականներից մեկի նյութով եմ կիսվել, ու գրել «էս քրչոտը գլխիս սարքում է» արտահայտությունը: Կրկին անգամ հաստատում եմ, որ ընտրելով Էմիլ Մարկոսյանի նման «կիրթ» իրավաբանի,ով իր հերթին ընկել է մեկ տարի ազատատազրկված, մեկ տարի պրոբացիայի տակ գտնվող Արմենուհի Հովսեփյանի ազդեցության տակ` գլխիս, ժողովրդական լեզվով ասած, սարքում են:

Եթե ոմանք խիստ նեղվել են «քրչոտ» տերմինից,ապա նկատեմ,որ իմ կողմից արված այդ արտահայտությունը վարդի բուրավետ կոկոն է` համեմատած այն լկտի հայհոյանքների, որոնք զետեղվել են «փաստաբան» կոչվողի ֆեյսբուքյան էջում:

Ունեմ հստակ ապացույցներ,որ ես 2 տարվա ընթացքում Ալլա Լևոնյանի հետ չափազանց կարճ շփում եմ ունեցել: Ես կրկնում եմ, որևիցե սպառնալիք չեմ ուղղել: Եթե իմ անվան հետ խաղացողները բացի «քրչոտ» բառից իմ կողմից արված այլ արտահայտությունների, սպառնալիքների մասին ապացույցներ ունեն, ապա կխնդրեի,որպեսզի անհապաղ կերպով դրանք հրապարակեն:

Ինչ վերաբերում է Ֆեյսբուքում մարդկանց արձագանքներին,ապա նկատենք,որ սա ընդամենը լավ փիառ քայլ է, Ալլա Լևոնյա՛ն, քո համար, որովհետև քո մասին կրկին հիշում են, խոսում, անունդ արծարծում:

Հանրությունը շատ լավ հասկանում է,որ ինձ հետ տեղի ունեցածն ամենևին էլ միակը չի լինելու ու վաղը կամ մյուս օրը ոստիկանության հետ միասին հիմա էլ այլոց գլխին եք սարքելու:

Նկատենք,որ հանրության մեջ այնքան էլ միանշանակորեն չընդունվելով`դու այս քայլով,տիկի՛ն Ալլա, է՛լ ավելի փչացրեցիր քո մասին մարդկանց ունեցած տպավորությունները, իմիջդ զրոյացրեցիր:

Քո այս վերջին քայլը իսկական պիկն էր այն բացասականի, որ դու շատերի աչքում մարմնավորել ես, երբ լինելով մայր,կին, արվեստի աշխարհի ներկայացուցիչ, բարի կամքի դեսպան` դու չհապաղեցիր ու մաս կազմեցիր ստորությունների`ողջ թույնդ թափելով իմ դեմ, ինձ հանիրավի մասսայաբար վարկաբեկելով:

Մի՞թե երեխաներդ չեն տեսնում,որ քո իրավաբանը հենց քո ցուցումով է իր էջում հայհոյում, մորս անունը վարկաբեկում ու վիրավորում, երջանկահիշատակ հորս անվան հետ խաղում:

Չե՞ն տեսել այդ ամենը, թե՞ քեզ ձեռնտու չէ,որ տեսնեն… Միայն այն,որ երեխաներիդ գործոնն ես մեջտեղ բերում, արդեն իսկ լավ բանի մասին չի վկայում: Իսկ միգուցե վաղն էլ իրավաբանդ ամուսնուդ` Սերոյի գործո՞նը մեջտեղ բերի,թե` բա չեք ասի` մարդը դեպրեսիայի մեջ է ընկել,օգնեք, ալամ աշխարհ հասեք Սերոյին օգնության…

Լևոնյան Ալլա՛, ես քեզ ու իրավաբանիդ 24 ժամ էի տվել հրապարակավ ներողություն խնդրելու ու հերքելու ձեր կողմից իմ հասցեին հնչած ծանր մեղադրանքները:Չմոռանա՛ք դա, իսկ «քրչոտ» բառն էլ, որն այդքան խորն է վիրավորել ձեր զգացմունքները, ի գիտություն ձեզ, իմ պաշտոնական հարցազրույցից առաջ է հանվել, այլ ոչ թե հետո,ինչը կարծում եմ,որոշակի բաների մասին,այնուամենայնիվ,վկայում է:

Ալլա, իսկ դու մի՞թե չես տեսնում, թե այս ամենի արդյունքում ինչպես ես վարկաբեկվում, թե ինչպես է իրավաբանդ քեզ վարկաբեկում ու դարձնում թամաշայի հանրային օբյեկտ:

Տեղեկացնեմ Ալլային, որ սկանդալային շոուի հաշվարկը լավ չէիք արել, այն առումով, որ աղաղակում ես, որ Գայանե Մանուկյանը իր լրատվական կայքով, 2 տարի անընդմեջ քեզ սպառնում է և քո մասին գրում զրպարտիչ նյութեր: Իմ կայքը ընդամենը մեկուկես տարեկան է, իսկ քո հայտարարությունը կրկին անգամ ապացուցում է, որ դու զրպարտում ես ինձ և իմ լրատվական կայքը:

Շատ լավ գիտենք, որ իրավաբանիդ ամեն մի բառը քո ցուցումով է հրապարակվում, իր կամ Արմենուհի Հովսեփյանի էջում գրառումներն էլ նույնպես : Նույն Արմենուհին նույնիսկ ամուսնուդ է ծաղրել իր համապատասխան գրառումով ,ինչը չի կարող քեզ լրջագույն մտորումների առիթ չտալ:

Սթափվի՛ր ու այս ամենի մասին մի լավ մտածիր:Այս ամենն իրականում քո դեմ է աշխատելու ու ոչնչացնելու կարիերադ՝ առանց այն էլ տակն այլևս բան չի մնացել…

Ի դեպ, Ալլան armeniasputnik.am-ին տված իր հարցազրույցում խորհուրդ է տվել իր գործընկերներին հետևել իր օրինակին և չհանդուրժել որոշ լրատվամիջոցներին կամ անձանց այսօրինակ վարքագիծը: Այսինքն՝ ասել կուզի՝ հետևեք իմ շանտաժի օրինակին:

Հ.Գ. Կից ներկայացնում եմ Ալլա Լևոնյանի իրավաբան Էմիլ Մարկոսյանի ՖԲ և Վայբեռ գրառումներից մի քանիսը և հայտարարում, որ օգոստոսի 18-ին, սույն անձը ուղարկել է ինձ մի գրություն, ասելով, որ այն ինչ տեղի է ունեցել դա միայն ծաղիկներն են, վաղը առավոտից կլինեն համացանցում այլ բաներ:

Սպասենք, Ալլա Լևոնյանի և նրա իրավաբանի պլանավորած հերթական սկանդալային զարգացումներին:

Գայանե Մանուկյան

Աղբյուրը՝ usarmenianews.com


Աղբյուրը՝ usarmenianews.com

loading...