22-ամյա Սավան Լաֆտոն-Հրեյվինդը, ով 8 ամսական հղի էր Հյուսիսային Դակոտայում, կորել է օգոստոսի 19-ին։ Տեղացիները սկսել են որոնողական աշխատանքները, սակայն, դժբախտաբար, նրան մահացած են գտել։ Նրա մարմինը կտորով փաթաթված նետել են գետը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ հանցագործները նրա արգանդից հանել են երեխային, իսկ հետո ազատվել կնոջ մարմնից։
Սպանության կասկածանքով ձերբակալվել են մի տղամարդ ու կին։
Ըստ տեղեկությունների՝ երեխան ողջ է մնացել ու հիմա ԴՆԹ անալիզ են իրականցնում՝ ապացուցելու, որ նորածինը Սավանայի երեխան է։
loading...