«Պահմտոցի» հաղորդումից հայտնի դերասան Վահագն Սիմոնյանը՝ «Պոնչոն», պնդում է, որ իր 14-ամյա որդու ինքնասպանության լուրով փորձում են իր վրա շառ անել: «Զռռում է, որ սուտ է: Իմ տղաները նման բան չեն անի, ես իրենց լավ եմ ճանաչում: Շառ են ուզում անել վրաս, ասեք՝ խելոք մնացեք, հեռու խաղացեք, սաղիդ գլուխը կջարդեմ, հանկարծ չմտածեք՝ կարաք շառ անեք: Մի պուճուր շառ անեք, գլուխներդ վրաներիցդ կթռնի»,-Aravot.am-ին ասել է Վահագն Սիմոնյանը:

Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Պոնչոյի» որդին՝ Գուրգեն Սիմոնյանը, դանակով վնասել է դաստակը՝ «Պոնչոյի» սպառնալից ու հայհոյախառն sms-ների պատճառով:

Aravot.am-ի հարցին, թե ինչ խրատներ եք տվել, գուցե ձեր հայրական խրատները ձեր որդին որպես սպառնալի՞ք է ընկալել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ սպառնացել, ասել եմ՝ էդ պրիչոսկեդ եվրոպական, կգամ էդտեղ, գլուխդ կխուզեմ, կդառնաս Թումանյանի քաչալ շունը՝ շուն ու կատվի մեջի»:

Աղբյուրը՝ panorama.am

loading...