Կենդանակերպի ամենաիմաստուն նշանը Ջրհոսն է:
 
Այս նշանի տակ ծնված մարդիկ իմաստ են փնտրում ամեն ինչում. նրանք թույլ չեն տալիս, որ զգացմունքները գերիշխեն սառը բանականությանը: Ջրհոսները բնույթով անկախ են, նրանց ազատությունը սահմանափակելու փորձերը գրեթե միշտ վատ վերջաբան են ունենում:
 
Արտաքինից Ջրհոսները կարող են անսիրտ ու սառը թվալ, ներքուստ նրանք ընկերասեր են, ջանում են օգնել բոլորին: Սիրում են, երբ մտերիմներն իրենց լավ են զգում  և հանուն դրա պատրաստ են ամեն ինչի՝ պատասխան չակնկալելով:
 
Ջրհոսները կյանքը զուր չեն վատնում, փորձում են օգտակար բանով զբաղվել, առաջավոր հայացքներ ունեն, նոր գաղափարների ջատագով են: 
 
Ասում են այն, ինչ մտածում են, նույնիսկ եթե դա լսելը տհաճ է: Բնավորության այս գծի պատճառով նրանք հաճախ են բարդ իրավիճակում հայտնվում: Երդվյալ ճշմարտախոսներ են, և հենց այդ պատճառով էլ Ջրհոսին անվանում են կենդանակերպի ամենաիմաստուն նշանը: Ջրհոսները  միշտ ձգտում են կատարելագործել իրենց մտավոր ներուժը :
 
Աղբյուրը՝ panorama.am
loading...