Իսպանացի գիտնականները հայտարարել են, որ  օրական 4  բաժակ սուրճի օգտագործումը նվազեցնում է  վաղաժամ մահացությունը 64%-ով, 3 բաժակը՝ 30%-ով, իսկ 2-ը՝ 22%-ով։

10 տարի շարունակ գիտնականները ուսումնասիրել են 25-60 տարեկան 20.000 մարդկանց առողջական իրավիճակը։

Ըստ գիտնականների՝ ըմպելիքի արդյունավետության  պատճառը  սուրճում առկա հակաօքսիֆդանտն է, հատկապես պոլիֆենոլը։

Հետազոտության ղեկավար դոկտոր Ադելա Նավարոն հայտարարել է. «Ես խորհուրդ եմ տալիս շատ սուրճ խմել, այն  սրտի համար լավ է»։

Նա նաև նշել է, որ սուրճում առկա հակաօքիսդանտները հակաբորբոքային ազդեցություն  ունեն։ 

Աղբյուրը՝ panorama.am

loading...