Բրիտանական կլինիկաներից մեկում ակնաբույժը թոշակառու կնոջ աչքում հայտնաբերել է 27 լինզա, որոնք նա մոռացել է հանել: Ինչպես հայտնում է Optometry Today ամսագիրը, կինը բժշկի մոտ է եկել կատարախտի բուժման համար:
Ստուգման արդյունքում ակնաբույժը նկատել է տարօրինակ մնացորդներ, իսկ ավելի մանրամասն հետազոտության ժամանակ նա հայտնաբերել է 27 լինզա, որոնց մասին կինն անգամ տեղյակ չի եղել: Առաջին բուժզննման ժամանակ ակնաբուժը հանել է 17 լինզա, իսկ երկրորդի ժամանակ՝ ևս 10-ը: Ըստ տեղեկության՝ կինը միանգամյա օգտագործման լինզաներ է կրել շուրջ 35 տարի:
Բժիշկները խոստովանել են, որ իրենց աշխատանքային պրակտիկայում երբեք չեն բախվել նման դեպքի հետ: Ավելին՝ լինզաների հեռացումից հետո վիրահատության անհրաժեշտությունը վերացել է:
Աղբյուրը՝ panorama.am
loading...