«Առհասարակ իմ բոլոր կերպարային փոփոխությունները կապված են լինում կերպարի հետ: Ընդհանրապես փոփոխություններ սիրում եմ, բայց ծայրահեղությունների երբեւէ չեմ դիմել»: ArmLur.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանը՝ անդրադառնալով իր ոճային փոփոխության շուրջ քննարկումներին:
Անդրադառնալով վերջերս դերասանուհու շուրջ պտտվող սուր քննադատություններին` նա ասաց, որ անձնական կյանքի մասին խոսել չի ցանկանում. «Ես պարզապես ուզում եմ իմ նորաստեղծ հարաբերությունները, հետագայում նաեւ ընտանիքը, հեռու պահել մասսայական քննարկումներից»:
Աղբյուրը՝ panorama.am
loading...