Դիետոլոգները կարծում են, որ 30-ն անց կանայք պետք է  փոխեն  սննդակարգը և ռացիոնից հանեն այն մթերքը, որը նպաստում է ճարպի կուտակմանը կամ վնասակար է առողջության համար:

Առաջին հերթին պետք է կրճատել շաքարի գործածումը. շաքարը բացասաբար է  ազդում  մաշկը ձիգ պահող կոլլագենի և էլաստինի հյուսվածքների վրա: Բացառել սոուսները, որոնք վնասակար են աղեստամոքսային համակարգի համար : Դրանք փոխարինել բնական համեմունքներով:

Կրճատել մակարոնեղենի գործածումը. այն մարսելու համար օրգանիզմը շատ մեծ էներգիա է ծախսում, բացի այդ, մակարոնեղենից փքվածության զգացողություն է առաջանում: Բացառել դիետիկ ըմպելիքները և կրճատել հրուշակեղենի գործածումը: Դրանք արագ գիրացնելու հատկություն ունեն: 

Աղբյուրը՝ panorama.am

loading...