Գեւորգ Գրիգորյանը լքել է ամուրիների շարքը: Հայկական մի շարք սերիալներից հայտնի դերասանն ու լուսանկարչուհի Յուլիա Կուրոչկինան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գրասենյակներից մեկում այսօր օրինականացրել են իրենց հարաբերությունները՝ բացառիկ լուսաբանումը վստահելով BRAVO.am-ին:
Միջազգային «Motor Club» կազմակերպության անդամ Գեւորգի եւ Յուլիայի ամուսնությունը ոչ ավանդական ձեւով է եղել: Հարսը, հագնվելով ընտրյալին համապատասխան, քողի փոխարեն նախընտրել էր բանդանան, կրում էր սեւ զգեստ եւ կաշվե բաճկոն, ծաղկեփնջում եւս կնկատեք սեւ դետալ:): Զույգի փոխադրամիջոցն էլ, իհարկե, մոտոցիկլետն էր:):
«Մենք ընտրել ենք հարսանիքի այն տարբերակը, որը մեզ ավելի հոգեհարազատ է: Օրը մերն է, պետք է այնպես անցկացնենք, որ առաջինը մեզ համար հիշվող լինի: Շատ հյուրեր չունենք. ներկա են միայն մեր ամենամոտ ընկերները` մոտ տասը հոգի: Կարծում եմ՝ ընտանիքիս անդամներն էլ կգան: Նրանք առաջին իսկ օրվանից իմացել են իմ որոշման մասին ու դեմ չեն եղել: Յուլիայի մայրն էլ որոշ ժամանակ առաջ Հայաստանում էր, նա էլ դեմ չէ»,- ասել է դերասանը:
Երիտասարդները տոնական երեկոն կանցկացնեն մոտոակումբի բազայում. «Կհավաքվենք, կխմենք, մեր նախընտրած երաժշտությունը կլսենք ու որքան կուզենք, կուրախանանք»:
Նրանք մեղրամսի կմեկնեն հաջորդ տարի.«Մեզ մոտ, կարելի է ասել, ամեն օր մեղրամիս է, բայց պաշտոնականը գարնանը կլինի: Կմեկենք Թաիլանդ, որտեղ էլ կպսակադրվենք: Ցանկություն ունենք ծովափնյա մի քաղաքում բնակություն հաստատել, պետք է շատ շրջենք, որ ճիշտ ընտրություն կատարենք»,- նշել է Գեւորգը:
Ամուսինները երեխա ունենալու հարցում չեն շտապում.«Յուլիան դեռ փոքր է: Չեմ ուզում՝ 22 տարեկանից երեխաների հոգսի տակ ընկնի: Մի փոքր կվայելենք կյանքը, նոր կմտածենք ընտանիքը համալրելու մասին»:
Ըստ Գեւորգի՝ «Եթե գտնեմ քեզ» սերիալում իր դերը վերջինը կլինի.««Motor Club»-ի գործերով կզբաղվեմ, նաեւ ցանկանում եմ գինեգործության ոլորտում քայլեր անել: Տեսնենք՝ ոնց կստացվի»:
Աղբյուրը՝ Bravo.am