Mirkrasoty.life-ը գրում է, որ որովայնի փքվածությունը մեծ անհարմարություն է պատճառում։ Գազեր ունենալը նորմալ է, սակայն չափից շատ գազերի առկայությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Այս մթերքը կարող է օգնել տհաճ երևույթի դեմ պայքարում։
Կոճապղպեղ
Կոճապղպեղով թեյը կգնահատեն բոլոր նրանք, ովքեր նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեն։ Սա կարող է դառնալ մետեորիզմը, սրտխառնոցը, աղեստամոքսային տրակտի հետ կապված այլ խնդիրները կանխարգելելու լավագույն միջոցներից մեկը։ Հիշեք, որ կոճապղպեղը կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, հետևաբար՝ հարկավոր է չափավոր օգտագործել։
Ծնեբեկ
Սա բնական միզամուղ է, որը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում։ Ծնեբեկն ալերգիկ ռեակցիայի պատճառ չի դառնում, իր օգտակար հատկությունները պահպանում է ցանկացած եղանակով պատրաստելու դեպքում։
Անանուխ
Անանուխը գազերի դեմ օգտագործվում է դեռ վաղ ժամանակներից։ Անանուխի օգտակարության գաղտնիքը դրանում պարունակվող նյութն է, որը նյութափոխանակության համակարգին օգնում է ավելի լավ աշխատել։ Բացի այդ՝ անանուխը կօգնի նվազեցնել քաղցր ուտելու ցանկությունը։
Համեմ և մաղադանոս
Այս երկուսը հրաշալի միզամուղ հատկություններ ունեն, ինչպես նաև նյութեր են պարունակում, որոնք բնական միջոցներ են՝ գաստրոէնտերոլոգիական խնդիրների դեմ պայքարում։
Կեֆիր
Այս կաթնաթթվային մթերքը մեծ քանակով պրոբիոտիկներ է պարունակում, որոնք օգտակար են նյութափոխանակության կարգավորման համար։
Վարունգ
Վարունգն 95 տոկոսով կազմված է ջրից և հրաշալի մթերք է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։ Վարունգն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը՝ դրանով նպաստելով նյութափոխանակությանը։ Այդ կերպ վարունգն օգնում է նաև ազատվել որովայնում տհաճ զգացողություններից։
Ձմերուկ
Ձմերուկն 92 տոկոսով բաղկացած է ջրից։ Այն հայտնի է՝ որպես բնական միզամուղ միջոց և կալիումով հարուստ աղբյուր, որը շատ կարևոր է աղիներում գազերի մակարդակը կարգավորելու համար։
Բանան
Բանանը ևս մեծ քանակով կալիում է պարունակում։ Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքում վերջիններս հանգել են եզրակացության, որ կանանց շրջանում, ովքեր ամեն օր բանան են օգտագործել, մետեորիզմի առաջացման հավանականությունը նվազել է 2 անգամ։
Արքայախնձոր
Արքայախնձորը բրոմելան է պարունակում, այդ պատճառով էլ արդյունավետ միջոց է որովայնի փքվածության դեմ պայքարում։ Այն օգնում է մասնատել սպիտակուցները, որոնք կարող են աղիների հետ կապված խնդիրներ առաջացնել չափից շատ լինելու դեպքում։
Աղբյուրը՝ 168.am