Ավարտին է մոտենում «Առաջնորդները»: Սերիալում Մոնիկային մարմնավորող Ժաննա Բուտուլյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ հեռուստադիտողն իրեն չի հասցնի կարոտել:): Նրա խաղին այսուհետեւ կարող եք հետեւել «Կենտրոն»-ի «Մեղրամիս» սերիալում:

 
Ժաննա Բուտուլյանը
 


«Շատ-շատ եմ սիրում Դիանա Գրիգորյանի թիմը, որի հետ աշխատում էի երկար տարիներ: Ամեն օր կարոտով եմ հիշում մեր լավ օրերը: Չնայած՝ ես ու Մոնիկան ընդհանուր ոչինչ չունեինք, բայց այդ կերպարն էլ ինձ մի տեսակ հարազատ էր դարձել»,- ասել է նա:

Նկարահանումների ավարտից հետո դերասանուհին հասցրել է հանգստանալ Հայաստանի գեղատեսիլ վայրերում եւ վերադառնալ սիրելի գործին.«Երբ ստացա նոր առաջարկը, հասկացա՝ կրկին աշխատանքի վերադառնալու ժամանակն է: Ծանոթանալով սցենարին՝ անմիջապես համաձայնեցի: Խելացի, համեստ, ինքնուրույն աղջկա եմ մարմնավորում, որն իր աշխատանքով է հոգում իր բոլոր խնդիրները: Նա շատ համեստ ընտանիքի աղջիկ է, ամբողջությամբ տարբերվում է իմ նախորդ կերտած կերպարներից:)»:

 
Ժաննա Բուտուլյանը եւ Դիանա Գրիգորյանը
 


Ժաննայի համար նոր է նաեւ աշխատանքային թիմը.«Բավական երկար տարիներ համագործակցելով «Արմենիա» հեռուստաընկերության հետ՝ այնտեղի թիմն ինձ ընտանիքի պես էր դարձել: Փոփոխությունը շատ լավ է անդրադարձել ինձ վրա, տրամադրությունս միշտ բարձ է: Բավական երկար ժամանակ է, ինչ այս ոլորտում եմ, մեծ մասին ճանաչում եմ, շատերի հետ մտերիմ եմ: Անմիջական խաղընկերս՝ Վաչե Ամարյանն էլ ինձ շատ է օգնում: Հումորով ու անմիջական տղա է:)»:

 
Վաչե Ամարյանը եւ Ժաննա Բուտուլյանը
 


Նոր կերպարի համար Ժաննան նաեւ ոճային փոփոխություն է արել՝ ներկելով մազերը.«Այժմ սեւահեր եմ: Երկար ժամանակ շիկահեր լինելուց հետո մի փոքր դժվար է մազերի նոր գույնին ընտելանալը, բայց շատերն ասում են, որ սազում է»:

Աղբյուրը՝ bravo.am

loading...