Հոգեկից մեկին գտնելը հեշտ չէ։ Որոշ մարդիկ նույնիսկ չեն էլ հավատում, որ կարող են գտնել նման մեկին։ Դա հասկանալի է. բայց ո՞վ է ասել, որ միայն մեկը կա աշխարհում, որ համապատասխանում է Ձեզ։ Բացի այդ, շատ մարդիկ պարզապես կարծում են, թե հոգեկից մեկին գտնել նշանակում է գտնել իդեալական մեկին՝ դուրս եկած հեքիաթից։ Ձեզ համապատասխան ու հարազատ մարդուն գտնելու համար պետք է հետևեք այս մի քանի կանոնին։

1. Հասկանալ՝ ինչ է Ձեզ անհրաժեշտ

Ընդհանրապես, ինչ-որ բան գտնելու համար նախ պետք է իմանալ՝ ինչ եք փնտրում։ Ձեր այդ միակի համար որոշ ստանդարտներ սահմանեք։ Հավանաբար արդեն գիտեք՝ ինչ եք ուզում՝ ելնելով այլ հարաբերություններից։ Շատ կարևոր է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ ուզում եք, ոչ թե նրա, ինչ չեք ուզում։

2. Դառնալ ավելի լավը

Եթե կա մի բան, որ չեք սիրում ինքներդ Ձեր մեջ, որոշ ժամանակ աշխատեք դրա վրա, եթե կարող եք, կամ սկսեք ընդունել և սիրել Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Կարևոր է նախ և առաջ կենտրոնանալ ինքներդ Ձեզ վրա ու հասկանալ՝ ով եք իրականում, ինչ եք ուզում ու դառնալ ավելի լավը։ Հենց միայն Դուք ներդաշնակ լինեք ինքներդ Ձեզ հետ, այդ ժամանակ էլ սկսեք փնտրել հարազատ մեկին։

3. Չլինել քննադատ

Երբ առաջին անգամ հանդիպեք մեկին, կարևոր է խիստ չմոտենալ նրան, փոխարենը ժամանակ տրամադրել՝ նրան ավելի լավ ճանաչելու համար։ Երբեմն առաջին ժամադրությունների ժամանակ մարդիկ հուզվում են, չեն իմանում ինչպես պահել իրենց, իսկ նյարդային ու հուզված պահերին մենք չենք կարողանում լինել այնպիսին, ինչպիսին կանք։

4. Ավելի շատ դուրս գալ

Ձեր սիրուն գտնելու համար Դուք պետք է բաց լինեք նոր մարդկանց առջև։ Գնացեք դուրս, նոր ծանոթություններ հաստատեք, շփվեք մարդկանց հետ, թողեք՝ նրանք իմանան, որ Դուք միայնակ եք, և այդպես շարունակ։ Գնացեք խնջույքների, համերգների, փառատոնների, տարբեր տեսակի սոցիալական իրադարձությունների և այլն։

5. Մտածել շրջապատի մարդկանց մասին

Հնարավոր է՝ Ձեր շրջապատում կա մեկը, ով հենց Ձեզ համար է, պարզապես հնարավորություն չեք տվել նրան։ Այնպես որ, մտածեք նաև այն մարդկանց մասին, ովքեր Ձեր կողքին են։

6. Պատրաստ եղեք անակնկալների համար

Երբեք չեք իմանա՝ որտեղ կհանդիպեք Ձեր սիրելիին։ Դա կարող է լինել մեկը, ում երբեք չեք մտածել, որ կսիրեք։ Կամ էլ նա անծանոթն է, ում հանդիպել եք ավտոբուսում։

Աղբյուրը՝ BlogNews.am

loading...