Ամերիկյան Պորտլենդ քաղաքի քոլեջներից մեկի հետաքրքրաշարժ ուսանողը գրադարանում հայտնաբերել է 1599 թ. Ժնևի Սուրբ գիրքը՝ Էլիզաբեթ թագուհու և Վիլյամ Շեքսպիրի գիրքը:

Ըստ տեղական Օրեգոնիան թերթի՝ Lewis & Clark Colleges Aubrey R. Watzek գրադարանում հայտնված այս գիրքը ազնվական ծագում կարող է ունենալ: Էջերից մեկի վրա գրված է. «Տպագրված Լոնդոնում՝ ձերդ գերազանցություն թագուհու համար՝ պատգամավոր Քրիստոֆեր Բարքերից»:

«Սա իրոք հազվագյուտ աշխատություն է», – ասում է Հանա Քրումեն՝ քոլեջի հնագետը:

Սուրբ Գրքի այս հրատարակությունը մնացածներից առանձնանում է իր յուրահատուկ փորագրություններով: Դրանցից մեկը, որը կոչվում է «Իրավիճակ եդեմի պարտեզներից մեկում», հնագույն Միջին Արևելքի քարտեզ է, որտեղ նշված են «Մեծ Հայաստանը», «Մեսոպոտամիան», «Բաբելոնը»:

Քրումեն կարծում է, որ այս գիրքը պատկանել է Ֆրանցիս Ֆրային, ով 19-րդ դարում Անգլիայում լավագույն աստվածաշունչներ հավաքողն էր: Ուսանող Սեմ Բուսանը աշխատում էր հատուկ աշխատությունների և արխիվների բաժնում. նա արդեն պատրաստվում էր լքել գրադարանը, ներքևի գրադարակներից մեկի վրա տեսավ փակցված «Սուրբ գրքեր» անվանումը: Հետաքրքրվելով, բացեց դարակը և գտավ 17-19-րդ դարերում գրառված Սուրբ գրքերի նմուշները:

«Այսպիսի անհարմար վայրում և անսպասելի ժամանակում նման հրաշք գտնելն անմահականորեն հետաքրքիր էր ինձ համար: Իսկ հրատարակության որակն իրոք շատ բարձր էր», – ասում է Բուսանը: 1599 թ. այս գիրքը դպրոցում երկրորդ հնագույնն է: Ամենահինը ունի 500 տարվա պատմություն:

Աղբյուրը՝ 168.am

loading...