Ըստ Մ. Խորենացու` Հայկ Նահապետի թոռ Գեղամը «Շինում է մի դաստակերտ, որը հետո նրա թոռան Գառնիկի անունով կոչվում է Գառնի»։

Ա. Արդյո՞ք ձեզ ծանոթ է «ժանգառ» բառը. Դա պղնձի օքսիդն է, քանի որ ժանգը մետաղի օքսիդացված շերտն է, ուրեմն «Առ»-ը պղինձն է։

•Ստուգենք` ըստ Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում նշված ատոմային կարգաթվերի.

•Ա-ն այբուբենի առաջին գրանիշն է,

•Ռ-ն՝ 28-րդն է.

•Ա+ռ=1+28=29=Cu29։

Բ. Գառնու տաճարի աստիճանները թվով ինն են, յուրաքանչյուրի բարձրությունը 30 սմ է։

•Առաջին աստիճանը գտնվում է ծովի մակերևույթից 995 մ բարձրության վրա.

•995 մետր+2,7 մետր=997.7 մետր։

•Տաճարի բեմի սեղանի վրա տեղադրված

Միհր Արևի արձանիկը կարող էր դրված լինել 999 մ բարձրության վրա։

•Հին աշխարհում ինը համարվել է սրբագույն թիվ, իսկ 999` երրորդություն։

Գ. Անշուշտ, ինձ կառարկեն, որ հազարավոր տարիներ աաջ երկարությունը չի չափվել մետրերով։

•Նախ` նկատենք, որ ամրոցի պարսպի երկարությունը 314,28 մետր է, ինչը կապված է «պի» թվի հետ. «պի»=22:7=3,1429։

•Պարիսպը կառուցվել է Քրիստոսից առաջ առաջին դարում։

•Հնում գոյություն ունեցող չափի միավորներից մեկը կոչվել է գազ.

• 1 գազը =112 սմ։

•Այս դեպքում ամրոցի աստիճանների հիմքի բարձրությունը հավասար է` 888 գազ։

Սա նույնպես երրորդություն է. Հնում ութ թիվը նոր կյանքի խորհրդանիշն էր։

Դ. Միհրը Արև աստվածն էր, նրա տոնը նշվում էր անմիջապես ձմեռային արևադարձից հետո։

•Հնում Արևը, Լուսինը և անզեն աչքով երևացող 5 մոլորակներից յուրաքանչյուրն ուներ իր խորհրդանիշ մետաղը։

•Ոսկին Արևի խորհրդանիշն էր, Միհրը` Արև աստվածը.

•Միհր=20+11+16+32=79։

•Ոսկի=24+29+15+11=79=Au79։

Ե. Համեմատենք «Գառնիկ» և «Գիլգամեշ» բառերի այբբենական կարգաթվերը.

•Գ+Առ+ն+իկ=Գ+ Cu29+ն+Fe26

•Գիլգ+Ամե+շ=Cu29+ Fe26+Շ։ (Շումերական էպոսի գլխավոր հերոսն է)։

•Գառնիկ=80=Ծիրան=ձայն։

80-ը սնդիկ մետաղի ատոմային կարգաթիվն է, որը հնում կոչվել է «կենդանի կամ շարժվող արծաթ»։

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Աղբյուրը՝ 168.am

loading...