Վաղը սեպտեմբերի 1-ն է՝ ուսումնական տարվա սկիզբ: Շատ դպրոցներում այն նշում են մեկ օր առաջ, ինպես օրինակ՝ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում, որտեղ էլ իր առաջին քայլերն է անելու Անահիտ Սիմոնյանի և Հայկոի որդին՝ Արմանը: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառամանը, զրուցել հուզված ծնողների հետ և լուսանկարել նրանց:
«Շատ հուզված ենք և միևնույն ժամանակ շատ շփոթված: Մենք չէինք սպասում, որ այսքան շուտ է գալու այս պահը: Շատ ուրախ ենք և հպարտ, որ մեր տղան հաճախելու է Երևան քաղաքի սրտում գտնվող Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: Պետք է ասեմ, որ տղաս սովորելու հանդեպ սեր ունի, ասեմ ավելին մինչ դպրոց ընդունվելը նա մի շատ բարդ դպրոց ինքն իր ուժերով ընդունվեց և ավարտեց»,-նշում է Հայկոն, Անահիտն էլ ավելացնում է, որ առավոտյան տղայի հագուստն հագցնելուց մի քիչ հուզվել է: Ի դեպ Արմանի ոճային մայրիկը, որդու հետ էր համապատասխանացրել իր հագուստը. «Իհարկե դպրոցն ունի իր համազդգեստը, բայց այս օրվա համար ինքս եմ ընտրել մեր հագուստը: Ափսոս դեռ չենք հասցրել լուսանկարվել»:
Հայկոն խոստովանեց, որԱրմանը բավականին շուտ էր արթնացել, փոխարենն ինքն ու Անահիտն էին քնած մնացել ): Իսկ այն հարցին՝ ով է ստանձնելու երեխային դպրոց բերելու պարտականությունը՝ Հայկոն այսպես պաստասխանեց. «Ասում են Անահիտ, բայց ենթադրում եմ, որ ես եմ բերելու ) Ի դեպ ես անգամ սիրով կգամ որդուս ծնողական ժողովներին»:
Ի դեպ նույն դպրոցում այսօր առաջին դասարանցու կարգավիճակում էին Երևանի գլխավոր դիզայներ՝ Գագա Ամատունու, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ՝ Ռուբեն Ջաղինյանի երեխաները. նրանք Անահիտի և Հայկոի որդու՝ Արմանի համադասարանցիներն են, բացի դա երեխաները լավ ընկերներ են. «Սա լրիվ պատահական համը լրիվ պատահական է ստացվել, ոչ միայն Ռուբեն և Գագայի այլև մեր մի քանի ընկերների երեխաներն էլ այնպես է ստացվել, որ նույն դասարանում են սովորելու: Կարծում եմ՝ սա շատ լավ համընկում է, նրանք բոլորը միասին ջերմ մթնոլորտում կսովորեն»:
Աղբյուրը՝BlogNews