«Նորաձևությունը ինձ համար կարծես խաղ լինի, որի կանոնները միշտ փոխվում են: Կոնկրետ ես դրանց այդքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս: Ես պարզապես նախընտրում եմ լինել ոճային և ամենակարևորը ճաշակով: Ինչպես Կոկո Շանելն է ասել. «Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը մնայուն».նշում է Իջինը, ով լուսակարվել է BlogNews Fashion-ի համար: Երգչուհին ֆոտոշարքի համար հինգ լուք էր ընտրել, իսկ զրույցի ժամանակ կիսվել է հագուստի նախընտրությունների, բեմական համարձակ ոճերի և առօրյայում հասարակ հագնվելու մասին:
Երբ խոսքը գնում է հագուստի մասին, ես ինձ ավելի շատ համարում եմ կրեատիվ և հնարամիտ: Առանձնապես չեմ հետևում, թե սեզոններին ինչ է նորաձև. հիվանդագին մոտեցում չունեմ այդ հարցին, բայց իհարկե հետևում է թրենդներին, քանի որ բացի աղջիկ լինելուց ես նաև արտիստ եմ և դա իմ աշխատանքի մի մասին է: Լավ է լինել նորաձևություն ստեղծողը, քան դրա հետևորդը:
Ես ավելի շատ ներկայանում եմ կանացի, գլամուրային, գունավոր և ավելի ազատ ոճերում: Զգեստապահարանումս ունեմ հագուստի տարբեր տեսակներ, քանի որ յուրաքանչյուր օր նոր կերպար եմ ստեղծում ինձ համար՝ լինի դա սպորտային, թե երեկոյան, թե համերգային:
Ծովափում կրելիս |
Շորտեր և տոպ. հարմար են միայն ծովափնյա քաղաքներում: Որտեղ կա ծով, արև և առնվազն 35 աստիճան ջերմություն: Ինչ խոսք ես սիրում եմ հագնվել գեղեցիկ, ոճային և սեքսուալ: Ինձ համար կնոջ մարմնի ամենասեքսուլ և կանացի հատվածը պարանոցն է և դեկոլտեի հատվածը, որն իհարկե պետք է ցույց տալ:
Հագուստի վրա ծախսում եմ իմ հնարավորությունների սահմանում գումար: Համարում եմ, որ ճիշտ չէ շատ գումար ծախսել հագուստի վրա, եթե այդ գումարով կարող ես ավելի դրական բաներ անել, բայց յուրաքանչյուրը ունի իր ձգտումներն ավելի գեղեցիկ և այսպես ասած թանկ տեսք ունենալու համար: Կարծում եմ՝ դրա համար պարտադիր չէ գնել թանկ հագուստ, պարզապես պետք է ունենալ ճաշակի զգացում:
Ռեստորանում կրելիս |
Այս զգեստը իդեալական է ռեստորանում, երեկոյան միջոցառումներին կրելու համար: Կլինի դա ծնունդ, թե հարսանիք, թե պարզապես խնջույք:
Առօրյայում ես սիրում եմ կրել ավելի սպորտային ոճ՝ կեդերի հետ: Քանի որ իմ կյանքում շատ են երեկույթները, որտեղ պահանջվում է ավելի բեմական և երեկոյան տեսք ունենալ՝ բարձրակրունկների հետ համադրած, ես առօրյայում ավելի ցածր եմ հագնում:
Աքսեսուարներ շատ եմ սիրում՝ օրիգինալ թևնոցներ և չոկերներ, որոնք վերջին շրջանում շատ եմ կրում:
Ես միլիոնատեր չեմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ մի անգամ կրել մի հագուստը: Դրա համար իմ կրեատիվության շնորհիվ ես կորղանում եմ այնպիսի համադրություններ անել, որպեսզի մի հագուստից մի քանի կերպար ստանամ: Հերիք է միայն փոխել սանրվածքը, ավելացնել աքսեսուարներ և անել ուրիշ դիմահարդարում, արդյունքում նույն հագուստը կարող է լրիվ այլ տեսք ստանա:
Բեմական հագուստ |
Այս հագուստը լրիվ բեմական է: Սրանով կարելի է ֆոտոսեսիա անել, ելույթ ունենալ միջոցառմանը կամ էլ օգտագործել տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Բայց առօրյայում ես այս հագուստը երբեք չեմ հագնի:
Ես գնում եմ գնումների, երբ կա դրա անհրաժեշտությունը և միշտ մենակ: Դա ինձ համար մենակ մնալու հնարավորություն է: Ինչպես շատ աղջիկների համար, այնպես էլ իմ դա լավագույն միջոցն է ինքդ քեզ հաճույք պատճառել և բարձրացնելու տրամադրությունը: Ցավոք, ես ոչ միշտ այդ ազատ ժամանակի հնարավորությունն ունեմ, այդ իսկ պատճառով ես հաճախ հագուստը պատվիրում եմ օնլայն:
Ժամադրության գնալիս |
Այս հագուստով կարելի է գնալ նորաձևության ցուցադրության, ժամադրության, ինչպես նաև բիզնես հանդիպման:
Գույների հանդեպ հատուկ նախըտրություն չունեմ և կարծում եմ՝ յուրաքանչյուր գույն իր առանձնահատկությունն ունի, կարևորը թե ինչպես այն կմատուցես և ինչպես կհամադրես:
Զբոսնելիս |
Այս հագուստը իդեալական է նայվում բարձրակրունկների և կեդերի հետ: Սա իմ առօրյա կերպարն է: Ես այս տեսքով գնում եմ փորձերի, զբոսնում եմ քաղաքում և գնում կինո:
Ես արմատական փոփոխությունների սիրահար չեմ, բայց սիրում եմ հագուստի հետ էսքպերիմենտներ անել: Բավականին հաճախ եմ այդպես անում: Մազերս երբեք չեմ ներկել և դժվար մի օր որոշեմ փոխել գույնը:
Աղբյուրը՝ BlogNews