Փոքրիկ Լևոն-Արշակի մեկամյակը մայրն ու հարազատները տոնի են վերածել՝  օրվա լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

«Մայրիկն իր որդու ծննդյան տոնը սկսեց բակից՝ դհոլ-զուռնայով, այնուհետև Լևոնը ստացավ Տեր հոր օրհնությունը Սուրբ Սարգիս եկեղեցում: Մայր ու որդի աղոթք արեցին՝ Աստծուն շնորհակալություն հայտնելով»,- պատմել է Լիանայի քույրը՝ ասմունքող Նարինե Զուրաբյանը:

Տարեդարձը շարունակվել է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում, որտեղ ծնվել է Լևոնը. «Այնտեղ նույնպես երախտիքի խոսքեր հայտնեցին բժիշկներին, ծաղիկներ, տորթ, շամպայն, որից հետո մինչ ուշ երեկո հանդիսությունների սրահում հարազատների և ընկերների հետ տոնեցինք»,- պատմել է մորաքույրը:

Նարինեն չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլորին՝ բարի և լավ խոսքերի համար. «Սրտանց միանում եմ բոլոր շնորհավորանքներին: Ամեն տարի թող նորանան Լիանա մայրիկի մտահղացումները, և նա իր սիրելի որդու հետ ապրի երջանիկ»:

Աղբյուրը՝ 168.am

loading...