Fithacker.ru-ն գրում է, որ գազարի, բազուկի ու խնձորի հյութը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
- Պաշտպանում է սիրտն ու արյունատար անոթները։ Այս բաղադրիչները միասին օգտակար են սրտի առողջության համար, քանի որ մաքրող հատկություն ունեն։
- Խթանում է արյան շրջանառությունը, պաշտպանում սրտի կաթվածից։ Բացի սրանից՝ այս հյութն ունի հետևյալ հատկությունները.
- Խթանում է նյութափոխանակությունն ու նպաստում քաշի նվազմանը։
- Պաշտպանում է խոցից։
- Կարգավորում է աղիների աշխատանքը, բուժում քրոնիկական փորկապությունը։
- Քիչ կալորիաներ է պարունակում և արագ հագեցնում է։
- Օրգանիզմը մաքրում է վարակներից։
- Գազարը, բազուկն ու խնձորն արդյունավետ միջոց են լյարդի և արյան մաքրման համար։
- Ըմպելիքն օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։
- Օգտակար է մաշկի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս բաղադրիչներից պատրաստված հյութն իդեալական միջոց է մաշկի խնամքի համար։ Այն օգնում է մաքուր պահել մաշկը։ Սա հակաբորբոքային միջոց է, որը բուժում է մաշկային հիվանդությունները, որոնք կապված են վարակների և բակտերիաների, ինչպես նաև՝ ալերգիայի հետ։ Հյութը նաև օգտակար է չոր և վնասված մաշկին, քանի որ վերականգնում է դրա փայլն ու առաձգականությունը։
- Պաշտպանում է տեսողությունը։ Այս ըմպելիքը կարող է օգտակար լինել չոր, կարմրած և հոգնած աչքերին։ Այն կօգնի վերականգնել աչքերը համակարգչի առաջ երկարատև աշխատանքից հետո։
Թարմ հյութ պատրաստեք 3 խնձորից, գազարից և բազուկից։ Հյութն օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում։ Նախաճաշեք մեկ ժամ անց։
Աղբյուրը՝ 168.am
loading...