Լուսինե Թովմասյանն օրերս վերադարձել է ամառային հանգստից։ Նա ընտանիքի  հետ մեկնել էր Հունաստան, որտեղ նաեւ նախորդ տարի են հանգստացել.«Երեխայի հետ մեկնելու տեսանկյունից հարմար երկիր է. ուղիղ, կարճատեւ չվերթ է, կլիման էլ հրաշալի է։ Քանի որ Կրետեն մեծ կղզի է, նախորդ տարի մի կողմում էինք, այս անգամ՝ այլ ափերում։ Նոր վայրեր ու ափեր բացահայտեցինք, որտեղ չէինք եղել»։

 
Լուսինե Թովմասյանը
 

Իրինա Թովմասյանի ընտանիքը եւս Հունաստան էր մեկնել, սակայն տարբեր հյուրանոցներում են հանգստացել.«Երբ նրա ընտանիքը եկավ, երկու օր հետո մենք վերադարձանք: Ընդամենը մեկ երեկո ենք միասին անցկացրել: Փոքրիկների հետ բարդ է, անհանգիստ ենք լինում։ Երբ մենակ եմ ճամփորդում, ժամանակ եմ հատկացնում գնումներին ու նվերներին, բայց երեխայի հետ այս անգամ նվերներ չեմ գնել»։ 

 
Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ
 


Արձակուրդից հետո գեղեցկուհին սեպտեմբերի 4-ից գործընկերների հետ կրկին կվարի «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը։ Օրերս էլ նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարիչ Պարգեւ Այդինյանի հետ.«Դիզայներների հետ երբեմն համագործակցում եմ, բայց ոչ թե իմ աշխատանքը, այլ հոբբին եմ համարում։ Երբ կոմերցիոն առաջարկներ եմ ստանում, առաջնահերթ հետաքրքրվում եմ աշխատանքի որակով, այնուհետեւ հոնորարով»։

 
 
 
 

Աղբյուրը՝ bravo.am

loading...