1. Ամեն օր տարբեր ժամերին քնել։ Շատերը ուշադրությունը սևեռում են քնի որակի վրա, սակայն պակաս կարևոր չէ նաև քնել- արթնանալ գրաֆիկը։ Պետք է փորձել ամեն օր նույն ժամին քնել։
2. Ուշ արթնանալ։ Ավելի լավ է շուտ քնել, քան ուշ արթնանալ։
3. Լույսի ներքո քնել։ Մեր օրգանիզմին հանգստանալու համար պետք է մթություն։
4. Ընտանի կենդանիներ։ Անգամ անձայն ու խելոք կենդանիները օրգանիզմի համար փորձություն են։ Գիտնականները բացահայտել են, որ կենդանիների հետ քնող մարդկանց միայն 63 տոկոսն է հանգստանում, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր կենդանիներից առանձին են քնում։
5. Բարձը միայն գլխի տակ։ Դեմքով բարձր վրա քնելու պատճառով խորը կնճիռներ են առաջանում դեմքի վրա, սակայն ամենալավ հանգիստն այն է, որ պետք է օգտագործել երկու բարձ, մեկը գլխի տակ, մյուսն էլ դնել ծնկների մեջտեղում։ Նաև պետք է հիշել, որ կան բարձի տեսակներ, որոնք պետք է փոխել երեք տարին մեկ անգամ։
6. Սինթետիկ նյութեր։ Դա վերաբերում է թե՛ անկողնային պարագաներին, թե՛ գիշերազգեստին։ Սինթետիկ առարկաները օրգանիզմին ստիպում են ավելի շատ ջերմություն արտադրել, քան սովորական ժամանակ, ինչն էլ կստիպի խորը չքնել։ Խոր քուն ապահովելու համար պետք է կրել բամբակից, բամբուկից գիշերազգեստ ու նմանատիպ անկողնային պարագաներ։
Աղբյուրը՝ panorama.am