Wnews.am-ը ներկայացրել է «Միսս Արմենիա»-ի նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Զրուցակիցն այս անգամ Սրբուհի Ավաննեսյանն է։
–Ներկայացրու քեզ. Որտե՞ղ ես ծնվել, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։
-Ես Սրբուհին եմ, ծնվել և ապրում եմ Երևանում, իսկ արմատներով Սիսիանից եմ: Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բայց հիմա զբաղվում եմ մոդելինգով ու նպատակ ունեմ ավելի պրոֆեսիոնալ բեմեր բարձրանալ: Հետաքրքրություներ շատ ունեմ. վոլեյբոլ, նկարչություն, նաև կինոման եմ))։
–Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։
-Դե, բնականաբար, իմ զենքը` գանգուր մազերս են, իմ կազմվացքը…
–Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին, ո՞րն է նպատակդ։
-Սա իմ առաջին մասնակցություն է մրցույթում, ես դեռ որևէ երկրում իմ երկիրը` Հայաստանը չեմ ներկայացրել: Իսկ ինչու չփորձել. շատ լավ հնարավորություն է կարողանալ ինքդ քեզ ներկայացնել։
–Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը, ինչպե՞ս էիրպատրաստվում, ի՞նչ էմոցիաներ ունեիր։
-Շատ հագիստ, ոգևորված սպասում էի զագին: Ես հիա էլ շատ ոգևորված եմ, ուրախ եմ, որ կամ «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթի կազմում:
–Ինչպե՞ս շրջապատդ արձագանքեց մրցույթում մասնակցությանդ։
-Հավատացեք իրենք ավելի ոգևորված են)) Ասեմ ավելին՝ ինձ իմ ընկերներից մեկն է գրանցել:
Աղբյուրը՝ 168.am