Այսօր  Երևանի համար 131 հիմնական դպրոցում առաջին դասարան հաճախեց Արամ mp3-ի որդին՝ Առնոն: Ծնողները ծաղիկներով և լայն ժպիտով եկել էին դպրոց, փոխարենը լուրջ էր Առնոն:  «Առավոտյան զարթուցիչը դրել էինք, որպեսզի արթնանայինք և շատ շուտ ժամի էինք դրել. արթնացա և ավտոմատ անջատեցի, հետո հասկացանք, որ քնած ենք մնացել և  արագ-արագ եկանք հասանք դպրոց: Տղաս կարծում եմ՝ դեռ չի գիտակցում, թե ուր է եկել, բայց ժամանակի ընթացքում կբացվի, քանի որ բնավորությամբ շատ շփվող է»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Արամը:

«Ես այսօր միանգամից հիշեցի իմ առաջին դասարանը, և այս ընթացքում փորձեցի մաքսիմալ ինչ հնարավոր է լուսանկարել, որպեսզի պատմություն ունենանք և նա էլ հիշելու բան ունենա, քանի որ իմ սեպտեմբերից մեկից մի քանի լուսանկար է մնացել»,-պատմում է Արամը:


Մինչ սեպտմբերի մեկը Առնոն վայելում էր ամառը, երբ ծնողներն ասում էին՝ վերջ շուտով գնալու ես դպրոց միևնույն է չէր հասկանում, թե ինչի մասին է խոսքը: «Մինչ դպրոցը մանկապարտեզ էր գնում և բնականաբար առաջին դասարանի կուրսը գիտի, բայց ամռանը շատ չենք ծանրաբեռնել նրան»: 

Արամը խոստովանեց, որ ծնողական ժողովներին չի պատրաստվում ներկա լինել, ավելին. «Առաջին և մեկ էլ վերջին զանգն է, որ ես այստեղ կլինեմ:) Իսկ դասերի պատրաստման հարցում, որքան հնարավոր է կօգնեմ»: 

Աղբյուրը՝ BlogNews

loading...