Սեպտեմբերի 1-ը տոնական էր Սարգիս Գրիգորյանի և Մանոյի Գրիգորյանի ընտանիքում, քանի որ նրանց դուստրը՝ Յանան դպրոցականան իր առաջին քայլերն էր անում: Յանան հաճախելու է Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում: BlogNews.am-ն լուսանկարել է միջոցառման հետաքրքիր դրվագները:
«Յանան շատ լավ է տրամադրված դպրոց հաճախելուն, բայց չի պատկերացնում՝ նրան ինչ է սպասվում: Նրան հիմա ավելի հետաքրքիրում են նոր պայուսակը, գրքերը և այն որ քույրիկի հետ նույն դպրոցն է հաճախելու: Ժամանակի ընթացքում կպատկերացնի, թե ու է եկել և իհարկե ինձ հետաքրքիր է թե ինչպես է սովորելու»,-նշում է Մանոն:
Յանան նաև արտասանեց դպրոցական միջոցառման ժամանակ։ Ի դեպ դա արեց դա առանց հուզվելու: «Այնքան արագ է անցնում ժամանակը, որովհետև Էվայի առաջին դասարանից մինչև Յանան կարծես մի ակնթարթ լիներ։ Հիմա կարծես ամեն ինչ կրկնվի»,– նշեց Մանոն։
Աղբյուրը՝ BlogNews