Երգչուհի Ջուսին ամուսնալուծությունից հետո սոցիալական ցանցերում շատ են անհանգստացնում։ Նրա խոսքով՝ տարբեր տղամարդկանց կողմից առաջարկություններ է ստանում, ինչն իրեն զայրացնում է։ Ջուսը ֆեյսբուքյան էջում գրառում է արել իրեն անհանգստացնող տղամարդկանց մասին։
«Շատերը մտածում են իմ մասին, որ ես խենթ եմ և գրում են ինձ՝ միայն սեքս առաջարկելու համար։ Այ մարդ, սիրելի՛ տղամարդիկ, ես լուրջ աղջիկ եմ։ Չափից լուրջ եմ։ Եվ ինձ չի հետաքրքրում սեքսը սեքսի համար։ Ես սիրում եմ ընտանիք, սեր, հարգանք, ջենթլմեն, խոսքի տեր և թասիբով տղամարդու։ Տղամարդ, ով կհասնի և կսիրի ինձ, բայց ասեմ՝ ես էլ պետք է սիրեմ։ Այնպես որ, խնդրում եմ սեքսի համար ինձ էլ չգրեք։ Արդեն, իրոք, անհետաքրքիր է։ Լրջացեք արդեն»– գրել է Ջուսը։
Աղբյուրը՝ tert.am
loading...