Այն, որ հանրությանը հետաքրքրում է հայտնիների ոչ միայն ստեղծագործական գործունեությունն, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը, անհերքելի փաստ է: Եվ ահա, լուրեր են շրջանառվում, որ Մարտա Կիրակոսյանը տեւական ժամանակ է՝ հանդիպում է Ֆելիքս Խաչատրյանի հարազատ եղբոր՝ ֆիտնես-մարզիչ Նահապետի հետ: 

 
Մարտա Կիրակոսյանը եւ Նահապետ Խաչատրյանը
 


Նշենք, որ Մարտան եւ Նահապետը երեկ միասին էին ներկայացել Հասմիկ Շիրոյանի երեւանյան ակումբային համերգին, եւ վերոնշյալ լուսանկարն արվել է հենց այդ երեկոյի ընթացքում:  

 
Նահապետ Խաչատրյանը
 


Լուրի իսկությունը պարզելու նպատակով խոսեցինք երգչուհու հետ, սակայն նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ.«Ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ: Անձնական թեմաներով հարցազրույց չեմ տալիս»,-ասաց նա:

 
Նահապետ Խաչատրյանը եւ Մարտա Կիրակոսյանը

Աղբյուրը՝ Bravo.am

loading...