UCOM ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում հեռարձակվող «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին, իսկ եթերում կլինի հոկտեմբերի կեսերին։ Այս պահին ստեղծագործական խումբն աշխատում է սցենարի վրա։ Tert.am Life–ի հետ զրուցում այս մասին հայտնեց նախագծի պրոդյուսեր Արման Մարությանը։
 
«Էական մեծ փոփոխություններ չեն լինելու։ Յուրաքանչյուր սերիա առանձին իրավիճակ է լինելու, այսինքն` լինելու է սկիզբ, ընթացք ու վերջ։ Չկա որևէ շարունակական զարգացում, ամեն սերիայում իրավիճակները տարբեր են»,– ասաց Արմանը։
 
Պրոդյուսերը նշեց, որ դերասանական կազմի փոփոխություն չի լինելու։ «Հիմնական դերասանական կազմը չի փոփոխվել։ Ինչպես նախորդ եթերաշրջաններում, այս անգամ ևս ամեն սերիա ունենալու է առանձին դերասան, որը միայն մի սերիայում է խաղալու»,– եզրափակեց Արմանը։

 

 

Աղբյուրը՝ tert.am
loading...