Հայտնի դերասանուհի, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը դարձել է խաբեության զոհ: Հանուն հարազատ եղբոր ընտանիքի՝ կորցնելով ամբողջ ունեցվածքը, ոսկեղենը, հիմա էլ կանգնած է բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ:
SHAMSHAYN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Տարիներ առաջ հարազատ եղբայրս իր տղայի հարսանիքի համար մի կնոջից տոկոսով գումար է վերցնում, սակայն տոկոսները գնալով կուտակվում են և դառնում մի կլորիկ գումար: Եղբայրս չի կարողանում հետ վճարել այդ գումարը ու կինը, ով գումարը տվել էր, սկսում է փորձեր անել՝ տիրանալ նրա տներին և նրանց ամբողջ ունեցվածքին, իսկ աշխատավարձների վրա կալանք է դրվում: Եղբորս տղան, տեսնելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, գործն էլ դատարանում է, եկավ, ինձ խնդրեց, որ գումար վերցնեմ մի տեղից և տամ իրեն: Ես տոկոսով գումար վերցրի, իսկ նա խոստացավ, որ ամեն ամիս կուղարկի տոկոսները, սակայն երկու ամիս ուղարկելուց հետո այլևս չուղարկեց: Քանի որ գումարը ես էի վերցրել, սկսեցին ինձնից պահանջել այն: Որոշ ժամանակ անց եղբորս մյուս տղան է ընկնում գումարային քաշքշուկի մեջ ու կրկին ինձ է դիմում, ես էլ ստիպված տունս գրավ դրեցի և գումարը տվեցի իրեն: Դա էլ արեցի, ոսկիներս էլ գրավ դրեցի, ամեն ինչ արեցի, ես մնացի ձեռնունայն ու հիմա էլ հնարավոր է՝ մի օր բանկը տունս ձեռքիցս առնի, և ես մնամ դրսում:
Աղբյուրը՝ panorama.am