Ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից կարելի է պաշտպանվել ոչ միայն թանկարժեք քսուքների այլ նաև պարզ ուտելիքների միջոցով, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով: Ահա այն մթերքների ցուցակը, որոնք կպաշտպանեն ձեր մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից:
1. Կարմիր, նարնջագույն կամ դեղին պղպեղ. այս հակաօքսիդանտը պարունակում է կարոտենոիդներ, որոնք մարդու օրգանիզմում վերակերպվում են A վիտամինի:
2. Լոլիկ. լիկոպին պիգմենտը, որն առկա է կարմիր լոլիկի մեջ, հրաշալի հակաօքսիդանտ է:
3. Ձմերուկ. այս հատապտղի պտղամիսը ևս հզոր հակաօքսիդանտ է, որը նույնպես պարունակաում է լիկոպին:
4. Յուղոտ ձկնատեսակներ. օմեգա 3՝ ճարպաթթուները պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ամռանը մեր մաշկը առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի:
Աղբյուրը՝ panorama.am