Դերասան-ամուսիններ Մուրադ Նադիրյանն ու Աննա Խաչատրյանը այս տարի առաջին անգամ դպրոց են ուղեկցել իրենց որդուն՝ Գեւորգին: 6-ամյա տղան երեկվանից Նանսենի անվան թիվ 150 դպրոցի առաջին դասարանցիներից է:

 
Մուրադ Նադիրյանի ընտանիքը
 


«Դպրոցի ընտրությունը սկզբում դժվար էր, քանի որ կարեւորում ենք կրթության հիմքը: Որոշել էինք լավագույն դպրոցներից մեկը տանել, որը գուցե կենտրոնում լիներ: Բայց հեռու փնտրեցինք, մոտ գտանք: Պարզվեց` լավագույն դպրոցներից մեկը մեր տան մոտ է»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Աննան:

 
Մուրադ Նադիրյանը որդուն առաջին դասարան է ուղեկցել
 


Նրա խոսքով՝ որդին ոգեւորությամբ է սպասել ուսումնական տարվա մեկնարկին. «Հոգեբանորեն ավելի շուտ էինք նախապատրաստել նրան: Գեւն այնպիսի հատկանիշներ ունի, որոնք էլ կնպաստեն ուսուցիչների յուրաքանչյուր պահանջը հեշտութամբ կատարելուն: Մեծ պատասխանատվության զգացում ունի, որն էլ կարեւորում եմ շատ: Հագուստի եւ մյուս պարագաների հարցում մեր տղան շատ պահանջկոտ չէ: Իսկ եթե հայրը նրա համար մի բան ընտրի, դա չի քննարկվում, նույնիսկ ինձ չի թողնի կարծիք հայտնել»:

 
Մուրադ Նադիրյանի երեխաները
 


Աննան նշել է նաեւ, որ տղան մեծ ուրախությամբ է առաջին անգամ դպրոց գնացել. «Անընդհատ ասում է` արդեն մեծ է, քանի որ դպրոց է գնում: Մինչ սեպտեմբերի մեկը, երբ դպրոց էինք այցելել, ասացին, որ պետք է լավ սովորի եւ այլն: Դուրս գալիս տղաս ասաց՝ «Մամ, իմ համար կաղոթես, որ լավ սովորեմ»: Շատ հուզվեցի»:

Աղբյուրը՝ Bravo.am

loading...